Posted in Պատմություն 6

Առաջին եռապետություն

1․ Ե՞րբ ձևավորվեց Առաջին Եռապետությունը և ովքե՞ր էին Առաջին եռապետերը։

Եռապետությունը ստեղծվել է Ք․ա․ 60 թ․ և առաջին եռապետերը եղել են՝ Գնեոս Պոմպեոսը, Մարկոս Կրասոսը և Հուլիոս Կեսարը։

2․ Ո՞վ հաղթեց «Քաղաքացիական պատերազմում»։

Քաղաքացիական պատերազմում հաղթեց Հուլիոս Կեսարը։

3․ Ի՞նչ էր պրինցիպատը։

Պրինցիպատ նշանակում է առաջին քաղաքացու կառավարում։

4․ Ինչպե՞ս էր դրսևորվում Հռոմեական ոսկեդարը։

Միապետերը լավ էին վերաբերվում հանրապետական ավանդույթներին։ Այդ ընթացքում տերությունը ծաղկում էր։ Անվտանգ էին երկրի սահմանները, գործում էր երկրի կառավարման համակարգը։

5․ Ինչո՞ւ Հռոմեական կայսրությունը տրոհվեց մասերի։

Հռոմեական կայսրությունը տրոհվեց մասերի, քանի որ վերսկսվեցին իշխանության համար պատերազմները։

Posted in Մայրենի 6

Կետադրության

Կետադրում ենք տեքստը:

Ընկե՛ր, սպասի՛ր ինձ, որ կարողանանք միասին բարձրանալ այնտեղ՝ լեռան գագաթը: Դու ամեն ինչ արագ մոռանալով՝ առաջ ես շարժվում, իսկ ինձ համար դժվար է այդքան արագ ընթանալը: Խնդիրները՝ մեզնից մեծ ջանքեր պահանջող, ուժասպառ են անում և մի պահ հասկանում ես, որ հանգստի կարիք ունես ու ոչինչ չանելն է երազվում: Ես բարեբախտաբար հաղթահարել եմ ոչինչ չանելը, բայց այդքան արագ գնալ, հևասպառ վազել՝ դժվարանում եմ: Քո արկածների հանդեպ սերը երբեմն մոռանում է իմ անդունդներից ունեցած վախերի մասին: Շատ արագ գնալիս՝ ստիպված ես լինելու կանգ առնել, իսկ կանգ առնելը կարող է հետդարձի սկիզբ դառնալ, գիտե՞ս: Հիմա եղանակը լավն է, գալի՞ս ես: Հիմա ես կգամ քո ետևից, լեռը մեզ է սպասում,մենք՝ բարձրանալուն: Գնացի՛նք:

Posted in Մայրենի 6

Մայրենի

  • Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Անսահման հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը: Միջնադարի ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենամեծ պարտեզում և մեկամսյա որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շրջակայքի գյուղերն անվանել էր Բաղդադ, Կահիրե, Դամասկոս, որ աշխարհի մեծագույն քաղաքները որպես աննշան գյուղեր տեսներ:

Անսահման-առաց սահման
միջնադարի-միջին դար
ամենամեծ-ամենից մեծ
մեկամսյա-մեկ ամիս
շրջակայքի-շուրջ բոլորը
մեծագույն-ամենից մեծ
աննշան-առանց նշանի

  • Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Մարգարտահատիկները տարբեր մեծության են լինում: Աշխարհում ամենամեծը լոնդոնյան թանգարանի մեծահռչակ ութսունհինգ գրամանոց մարգարիտն է:

Համպարը թանկարժեք նյութ է, որը գործածվում է լավագույն օծանելիքների արտադրության մեջ: Դա սևավուն, քարանման նյութ է, որը միայն կաշալոտի աղիներում է լինում: Դա մեծ մասամբ հանում են տեգահար կաշալոտի աղիներից, բայց երբեմն ծովափին էլ կարող են գտնել:

Մարգարտահատիկները-մարգարիտի հատիկ
լոնդոնյան-լոնդոնի արտադրություն
ամենամեծը-ամենից մեծ
գրամանոց-գրամով չափվող
թանկարժեք-թակ արժեցող
սևավուն-սև գույն
քարանման-քարի նման
տեգահար-տեգով հարվածել

Posted in Մայրենի 6

Ինչու՞ ենք հորինում

Ես հորինում եմ, որովհետև սիրում եմ ստեղծել իմ աշխարհը։ Ես հորինում եմ ամեն բան իմ պատկերացրածով։

Աշխարհում կան հորինված շատ հեքիաթներ, պատմվածքներ։ Դրանք ստեղծվում են մարդկանց ցույց տալու համար կյանքի գեղեցիկ կողմերն ավելի գունավոր տեսանկյունից, կյանքի վատ կողմերը ավելի արտահայտիչ ցուցադրելու համար։

Սակայն, լինում են դեպքեր, երբ մարդիկ սուտ են հորինում և դրա պատճառով հայտնվում տհաճ իրավիճակներում։

Մշտապես հիշել է պետք, որ հորինել կարելի է միայն բարի նպատակներով։

Posted in Բնագիտություն 6

Հյուսվածքներ

Հարցեր
1. Ի՞նչ է հյուսվածքը:
Միաբջջիջային նյությով միացրած բջիջների խումբը կոչվում է հյուսվածք:
2. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը:
Գոյացնող, հիմնական, ծածկող, փոխադրող, և մեխանիկական:

Posted in Մայրենի 6

Լրացուցիչ կրթություն (տանը)

Պատմվածքի մասին մեր մտքերը գրում ենք բլոգում (8-10 նախադասության սահմաններում)։

Պատմվածքն ուներ փոխաբերական իմաստ։ Մարդիկ իրենց կյանքը վատնում են անիմաստ բաների վրա, սակայն ուշադրություն չեն դարձնում ամենակաևորին։
Ամեն մի օրը կարևոր է անցկացնել իմաստալի։ Կաևոր է չանտեսել հարազատ մարդկանց, շրջապատին։
Ոչ մի օր չի վերադառնում, ոչ մի ակնթարթ չի վերադառնում։ Ամեն բան անցողիկ է և անվերադարձ։

Posted in Մայրենի 6

Լրացուցիչ կրթություն (տանը)

  • Գտնում ենք մգեցված բառերի բացատրությունները և գրում բլոգում:
  • պռնկին-շրթունք, ծայր, ձորի՝հեղեղատի պռունկ, լեռան կողքի սուր ցցվածք
    կորսված-կորցրած
    ահռելի-մեծ, վիթխարի
    Դարալանջով-լեռնալանջ
    խունացած-գույնը գցել, աղոտանալ,
    կաշին ու ոսկորներն էին մնացել — շատ է նիհարել
    դահիճ-բռնակալ, կլխատիչ
    մատնանշել-մատնացույց անել
    դարմանում-ապաքինում, ամոքում
    չքացավ-անհետանալ, կորչել
    վայրկենապես-անմիջապես
    թանձրանում-ոչ թափանցիկ

Կորսված օրերը

Մի քանի օր հետո, ինչ դարձել էր շքեղ ամառանոցի տեր, Էռնեստ Կաձիրան, տուն վերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով, մի արկղ ուսերի վրա դրած, դուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց մի բեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան` նախքան նա կմեկներ: Այդժամ նստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար, մինչև քաղաքի ամենահեռու ծայրամասը ու կանգ առավ մի ձորի պռնկին:
Կաձիրան իջավ մեքենայից ու գնաց տեսնելու: Անծանոթը վայր բերեց արկղը բեռնատարի վրայից ու մի քանի քայլ անելուց հետո այն շպրտեց քարափին, ուր լցված էին արդեն հազարավոր այդպիսի արկղեր:
Մոտեցավ այդ մարդուն ու հարցրեց.
-Տեսա, թե ինչպես այս արկղը դու տարար իմ այգուց: Ի՞նչ կար դրա մեջ: Եվ ի՞նչ են նշանակում այս բոլոր արկղերը:
Մարդը նայեց նրա ու ժպտաց.
-Դրանցից դեռ էլի կան բեռնատարի վրա, որ պիտի դեն նետվեն: Չգիտե՞ս: Դրանք օրեր են:
-Ի՞նչ օրեր:
-Քո օրերը:
-Իմ օրե՞րը:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է: Դրանք եկան: Ի՞նչ արեցիր դրանց հետ: Նայի՛ր դրանց, անփոփոխ են, դեռևս լիքը: Իսկ հիմա՞:
Կաձիրան նայեց: Կազմել էին մի ահռելի կույտ: Դարալանջով իջավ ներքև ու բացեց դրանցից մեկը:
Ներսում մի աշնանային ճանապարհ էր, իսկ ծայրին՝ Գրացիելան էր՝ իր հարսնացուն, ով հեռանում էր ընդմիշտ: Իսկ ինքը նրան նույնիսկ չէր կանչում:
Բացեց մեկ ուրիշը ու դրա մեջ տեսավ հիվանդանոցային մի սենյակ, իսկ մահճակալին՝ իր եղբայր Ջոզուեին, որի վիճակը վատ էր, որը նրան էր սպասում: Բայց ինքը գործերով ինչ-որ տեղ էր մեկնել:
Բացեց երրորդը: Հինավուրց խունացած տան ճաղերի ետևում Դակն էր` իր հավատարիմ գամփռը, որ սպասում էր նրան արդեն երկու տարի, և որի կաշին ու ոսկորներն էին մնացել: Իսկ ինքը չէր էլ մտածում վերադառնալու մասին:
Ինչ-որ ցավ զգաց իր ներսում՝ ստամոքսի մեջ: Բեռնաթափող մարդը կանգնած էր ուղիղ ձորի պռնկին, անշարժ՝ որպես դահիճ:
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
Բեռնաթափող մարդը մի շարժում արեց աջ ձեռքով, կարծես մատնանշելու համար մի անհասանելի կետ, կարծես ասելու համար, թե արդեն չափազանց ուշ է և ոչ մի դարմանում այլևս հնարավոր չէ: Հետո չքացավ օդի մեջ, ու վայրկենապես անհետացավ նաև առեղծվածային արկղերի ահռելի կույտը:
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

Posted in Մաթեմատիկա 6

Put the words in brackets into the gaps. Mind the positive or the negative forms.

  1.  Go upstairs. (to go)
  2.  Don’t swim in this lake. (not/to swim)
  3.  Do your homework. (to do)
  4.  Don’t play football in the yard. (not/to play)
  5.  Brush your teeth. (to brush)
  6.  Don’t talk during the lesson. (not/to talk)
  7.  Don’t feed the animals in the zoo. (not/to feed)
  8.  Read the instructions. (to read)
  9.  Don’t late for school. (not/to be)
  10.  Switch off your mobiles. (to switch off)