Posted in Պատմություն 7

Չինաստանը և Ճապոնիան միջնադարում

  • Ով և եբ միավորվեց Չինաստանը վաղ միջնադարում: Չինաստանը վաղ միջնադարում վերամիավորեց կայսր Յանցզյանը 581 թվականին։
  • Ինչ է կոչվում կառավարման այն համակարգը, որը ստեղծվել է Չինաստանում: Նկարագրեք այն: Ձեզ դուր է գալիս այդ համակարգը. ինչու: Տան կայսրերի օրոք բարելավվեց երկրի կառավարման համակարգը: Մինչ այդ ծառայողները հիմնականում ազնվականների զավակներ էին, որոնք իրենց պաշտոնը ցմահ էին վարում: Բացվեցին դպրոցներ, որտեղ կարող էին սովորել նաև մյուս դասերին պատկանող մարդիկ: Դրա արդյունքում պետական ծառայողների կեսը կազմեցին այդ դասերի ներկայացուցիչները: Լավ աշխատողներն առաջ էին գնում ծառայողական աստիճանով: Այդ համակարգը կոչվում էր ընտրություն ըստ արժանիքի։ Ինձ դուր է գալիս այդ համակարգը։
  • Ինչպես Չինաստանն ազատագրվեց մոնղոլական տիրապետությունից: XIII դարում Չինաստանի բնականոն կյանքը խաթարեցին մոնղոլները։ Նրանց հաջողվեց գրավել ամբողջ Չինաստանը։ Օտարերկրյա տիրապետությունը մեծ վնասներ հասցրեց Չինաստանին։ Չինաստանի ժողովուրդը ոտքի ելավ ազատագրական պայքարի և 1368 թվականին տապալեց մոնղոլական տիրապետությունը։
  • Ինչու էին չինացիները այդքան մեծ ուշադրություն դարձնում իրենց երկրի պատմությանը: Թվարկեք միջնադարյան Չինաստանում կատարված գյուտերը: XVI դարից սկսած՝ արգելվեց օտարերկրացիների մուտքը երկիր: Չինաստանը ինքնամեկուսացավ արտաքին աշխարհից: Գլխավոր նպատակը եվրոպացի գաղութարարների ներթափանցումը կանխելն էր: Չինացիները հայտնի են հատկապես իրենց գյուտերով:Գյուտերն են՝ թուղթը, տպագրությունը, ճենապակին, լուցկին, վառոդը, կողմնացույցը, հեծանիվի շարժական շղթան, թնդանոթը, լրագիրը և այլն:
  • Որտեղ է գտնվում Ճապոնիան: Երբ եբ այստեղ ստեղծվել առաջին պետությունները: Ճապոնիան բազմաթիվ կղզիներից կազմված երկիր է Ասիայի արևելքում։ Այստեղ առաջին պետությունները ձևավորվել են IV-VI դարերում։
  • Ինչպես Ճապոնիան խուսափեց մոնղոլական նվաճումից: Ճապոնացիներին մոնղոլների դեմ պայքարում օգնեց թայֆունը, որը խորտակեց մոնղոլական նավատորմը։ Ճապոնացիները թայֆունը անվանեցին կամիկաձե՝ աստվածային քամի։
  • Փորձեք պարզաբանել սյոգունության դերը ճապոնական կայսրությունում: Սյոգունությունը դարձնելով ժառանգական՝ Տոկուգավանները երկար ժամանակ պահպանեցին այն: Ճապոնացիները, ի դեմս Ճապոնիայում հաստատված եվրոպացի առևտրականների ու կաթոլիկ միսիոներների(քարոզիչներ), մեծ սպառնալիք տեսան իրենց պետության համար: Այդ պատճառով 1612թ. քրիստոնեությունը հայտարարվեց օրենքից դուրս: Արգելվեց օտարերկրացիների մուտքը Ճապոնիա. բացառություն արվեց միայն չինացի և հոլլանդացի առևտրականների համար: Արգելվեց նաև տեղացիների ելքը այլ երկրներ: Այսպես Ճապոնիան մոտ երեք դար ինքնամեկուսացավ արտաքին աշխարհից:
  • Ինչ առանձնահատկություններ ուներ միջնադարի ճապոնական մշակույթը:
Posted in Պատմություն 7

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ

Հարցազրույց ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ

— Տիար Բլեյան, ինչպե՞ս ծնվեց կրթահամալիր ունենալու գաղափարը:

— Դա մի փոքր երկար, բայց սիրելի պատմություն է: Յուրաքանչյուրը, ով ունի մանկավարժական գաղափարներ, ծրագրեր, ուզում է դրանք իրականացնել, փորձում է գտնել համախոհներ իր դպրոցը` կրթական միջավայր ստեղծելու համար։ Միջավայր, որովհետև միջավայրն ամենամեծ դպրոցն է:

Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետից, որտեղ աշխատում էի, այսպիսի ծրագրով եմ անցել դպրոց: 1985 թվականին համախոհների փնտրտուքը ինձ բերեց Բանգլադեշ, թ. 183 նորաբաց դպրոցը, այն էլ` որպես տնօրեն: Եվ այս նոր յուրացվող տարածքում, որտեղ ամեն ինչ դեռ անկազմակերպ էր, իմ բախտը բերեց կամ չբերեց, որովհետև ինձ պես խելառ երկու Աշոտներ` Աշոտ Մանուչարյանն ու Աշոտ Դաբաղյանը, իմ օգնականներն էին, դպրոցի փոխտնօրենները: Եվ մենք` երեք Աշոտներով, տեսնելով, որ շատ հարմար պահ է գորբոչովյան վերակառուցումներից հետո, երբ խորհրդային ռեժիմը հոգեվարքի մեջ է, օգտվեցինք այդ ազատությունից, «թթվածնի» առկայությունից… 1989-ին Հայաստանի կառավարությանը կարողացանք համոզել ընդունել մեր կրթական նախագիծը: Ստեղծվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը` որպեսփորձարարական-հետազոտական միավորում, որպես անհատի հնարավորությունների, կարողությունների ու տաղանդի դրսևորման արդյունավետ միջավայր:

— Իսկ ինչո՞ւ կոչվեց հենց Մխիթար Սեբաստացու անունով:

— Կրթահամալիրի, հետազոտական-կրթական միջավայրի հոմանիշը միաբանությունն է: Գաղափարակիր, ոգևորված, ստեղծագործող ուսուցիչները մի՞թե վարդապետներ չեն: Բանգլադեշը այն ժամանակ մի տեսակ կղզի էր հիշեցնում, մեկուսացած էր մայրաքաղաք Երևանից, Հայաստանից: Սրան ավելացրեք մեծ ակնածանքը Մխիթար Սեբաստացու, նրա Միաբանության հանդեպ… նոր, կրթական միաբանություն ունենալու համար շատ էլ հարմար անուն ընտրեցինք: Խիզախել էր պետք, ինչպես հայր Մխիթարը:

— Իսկ ի՞նչ տեսք ուներ կրթահամալիրը ամենասկզբում:

— Ամենասկզբում Մայր դպրոցն էր` այն ժամանակ Երևանի թիվ 183-ը: Խելահեղ գաղափարներն անպակաս էին, բայց ցաքուցրիվ, անկազմակերպ, բավականին հախուռն: Երեխաները շատ էին, իսկ շենքը մեկն էր: Հետո մեզ միացավ մանկապարտեզը` այսօրվա Դպրոց-պարտեզը, այնուհետև Հիմնական դպրոցը` մեր Գիմնազիան, հետո` Նոր դպրոցը` մեր Նախակրթարանը, Արհեստների դպրոցը, վերջում` Մեդիակենտրոնը` մեր շախմատի և ինֆորմատիկայի դպրոցը: Այսպես կտոր-կտոր ամբողջացավ, դարձավ այն, ինչ այսօր ունենք որպես ամբողջական կրթահամալիր:

Խնդիրը, որ մեր կրթահամալիրը սովորելու համար լինի հաճելի միջավայր, որ մեր երկրի անկազմակերպ վիճակը չխանգարի սովորողին և ուսուցչին զբաղվել իրենց սիրելի գործով, դրսևորել իրենց անհատականությունը, եղել է հենց սկզբից։ 23 տարիների ընթացքում հղկվել, դարձել է ձեզ այդքան գրավիչ այսօրվա միջավայրը:

— Իսկ այս 23 տարիների ընթացքում ի՞նչ բարդություններ ու խոչընդոտներ ունեցավ կրթահամալիրը:

— Շատ, շատ բարդություններ ունեցավ: Գլխավորը, իհարկե, մեր մանկավարժության պատվիրատուին գտնելն էր: Նոր հանրապետություն էր, ազատ հանրապետություն, ուր մարդու իրավունքներ և ազատությունները հռչակված են որպես միայն լոզունգ: Իսկ որպեսզի իրոք լինեինք ազատ, մենք պետք է գտնեինք պատվիրատու, այսինքն՝ ծնող, ով ուզում է՝ իր երեխան կրթվի այս ծրագրով, որ քեզ պես է մտածում: Մենք այս 23 տարիների ընթացքում կարողացանք ձևավորել պատվիրատուների մի տպավորիչ բանակ: Եվ եթե մենք կանք, ապա շնորհիվ դրա: Որովհետև կային այնքան շատ արգելքներ, այնքան մեծ էր անդունդը, որ կարող էր մեզ տանել ու հետ չբերել: Բայց պատվիրատուն մեզ պահեց:

Մեզ օգնեց նաև ստեղծականության աշխատանքի հանդեպ մեր ունեցած պաշտամունքը: Այս երկրում, որտեղ աշխատելը, կներեք, դարձել էր «էշություն», և ծուլությունը՝ մարդու կարևոր զբաղմունքը, մենք ստեղծականության նկատմամբ պետք է պաշտամունք ստեղծեինք: Կարևոր է նաև արդիական գործիքների կիրառումը, որովհետև փոխվում են ժամանակները, և սովորողը իրավունք ունի իր ձեռքին ունենալու արդիական գործիքներ: Այսօր այդ գործիքները թվային գործիքներն են, մեդիակրթությունը, ահա թե ինչու մենք այդ գործիքները լիուլի օգտագործում ենք մեր կրթության մեջ: Եվ այդ երեք կետերի շնորհիվ` անհատի կրթական պատվեր, ստեղծականություն և արդիական գործիքների կիրառում, մենք կարողացանք հաղթահարել շատ խոչընդոտներ:

— Իսկ մեդիակրթությունը մի՞շտ է կրթական համակարգում առաջնահերթ դեր ունեցել:

— Այո, որովհետև Հայաստանում առաջին ուսումնական համակարգիչները` ճապոնական Yamaha համակարգիչներ, կային նաև մեր կրթահամալիրում: Մեզ մոտ բացվեց առաջին հանրակրթական տպարանը, առաջին ուսումնական «Շաղիկ» հրատարակչությունը մենք ունեցանք: Եվ քանի որ մեր մուտքը մանկավարժության ասպարեզ համընկավ թվային միջոցների ստեղծման ու տարածման հետ, մենք, կարելի է ասել, միասին հանդես եկանք, և այդ գործիքները սկսեցինք կիրառել կրթության մեջ: Հասկացանք, որ դրանք շատ գրավիչ են դարձնում ուսումը, ավելի արդյունավետ: Ահա թե ինչու մենք այդ գործիքները կենցաղից տեղափոխեցինք դպրոց: Իհարկե, դժվար էր, որովհետև դրանք թանկ էին, բայց մենք ցույց տվեցինք, որ կարող է մարդը տանը պրոյեկտոր կամ էլեկտրոնային գրատախտակ չունենալ, բայց երբ որ դա ունի դպրոցում, իրեն հավասար է զգում: Մեզ համար կարևոր է, որ երեխան հասկանա, որ դա ծառայում է իրեն: Ֆիզիկական վիճակի հետ զուգահեռ կա նաև առցանց աշխարհ, վիրտուալ աշխարհ, որը մեդիաաշխարհն է: Եվ կրթահամալիրը նաև այդ աշխարհում էր պետք ստեղծել, և ստեղծեցինք մեր կայքը` mskh.am-ը: Մենք ստեղծեցինք այն, որպեսզի ուսուցումը լինի անընդհատ, որպեսզի սովորողը կարողանա անընդհատ պատմել իր մասին, որովհետև չկա ավելի կարևոր բան, քան իրար մասին լիարժեք տեղեկություն ունենալը:

— Ի՞նչ նպատակներ է կրթահամալիրը դրել իր առջև:

— Այդ նպատակները ուսումնական նախագծերի ձևով ներկայացված են: Կան նախագծեր, որոնք սեբաստացիների օրերին հատուկ կներկայացվեն՝ որպես համատեղ աշխատանքի պատվերներ:

Ինձ համար թիվ մեկ նախագիծը կրթական պարտեզն է. Ինչպե՞ս անենք, որ մենք մեր առօրյայով հայտնվենք կրթական պարտեզի մեջ: Պարտեզ ասելով` նկատի ունեմ մինչև վերջ խնամված միջավայր, որտեղ մարդիկ իրար զգում են, որտեղ դու պատասխանատու ես յուրաքանչյուր ծիլի ու ծաղկի համար: Դա ամենամեծ գործն է երևի, որ մենք սկսել ենք: Եվ ես վստահ եմ, որ մոտակա 2-3 տարիները այդ առումով կլինեն վճռորոշ:

Մյուս նախագիծն այն է, որ ուսումնական առօրյան, ճանապարհորդությունները, տոները լինեն լիարժեք ուսումնական: Հայրենագիտական ճամբարները` մեկօրյա, երկօրյա, եռօրյա, կրթությունը դարձնում են ավելի մոբիլ, այսինքն՝ սովորողը, ուսուցիչը, ուսումը ամենուր է:

Բացառիկ եմ համարում նաև երաժշտական կրթությանը, երգչախմբի գործունեությունը: Ես ցանկացել եմ, որ տասներորդ, տասնմեկերորդ դասարանցին կատարի այդ ինտելեկտուալ աշխատանքը: Որովհետև Մոցարտ ունկնդրողը ինտելեկտուալ մարդ է: Առանց Մոցարտ, Բեթհովեն, Կոմիտաս ունկնդրելու՝ կրթությունը, կներեք, վայրենու վերարտադրություն է: Բացառիկ ենք համարում երաժշտական կրթությունը, այստեղից էլ՝ համերգային սրահի բացումը: Ուզում ենք, որ յուրաքանչյուրը հանդես գա որպես արվեստագետ:

Եթե 3 նախագիծը հետևողականորեն իրագործվի, ապա կարճ ժամանակում դուք կզգաք էական փոփոխություններ

— Ինչո՞ւ է կրթահամալիրի տոնը նշվում հենց նոյեմբերին:

— Դա 4 տարիներին ֆիքսվեց ու ավանդույթ դարձավ: Սեպտեմբերին չէր կարող լինել, դա հաստատ եմ ասում։ Նոյեմբերը իմ ամենասիրած ամիսն է: Սիրում եմ ուշ աշունը, երբ մի քիչ ցուրտ է, երբ թեթևսոլիկություն չկա, ծանրակշիռ մի բան կա: Տոնը նաև պատրաստություն է պահանջում, և սեպտեմբերի ու հոկտեմբերի պատրաստություններից հետո հարմար է նշել նոյեմբերին:

Posted in Պատմություն 7

Պատմություն 04.10.2023

  1. Ինչ տարածքներ կորցրեց Բյուզանդիան արաբների դեմ մղվող պատերազամների հետևանքով
    Արաբները նվաճեցին Ասորիքը, Պաղեստինը և Փոքր Ասիայի արևելքը։
  2. Ով էր Հայկական-Մակենդոնական արքայատոհմի հիմնադիրը:Ինչպես նա հասավ յասերական աստիճանի
    որ արքայատոհմի հիմնադիր Վասիլ (Բարսեղ) I–ը ազգությամբ հայ էր: Նա իրեն համարում էր հայ Արշակունիների ժառանգ: Բարսեղը ծնվել էր Մակեդոնիայում՝ չքավոր գյուղացու ընտանիքում: Մանուկ հասակում գերվել էր բուլղարների կողմից և երկար ժամանակ ապրել գերության մեջ: Վերադառնալով Բյուզանդիա՝ նա ծառայության է անցնում կայսերական արքունիքում՝ որպես ախոռապան: Շուտով Բարսեղը դառնում է համակառավարիչ և Միքայել III կայսեր հետ սկսում է կառավարել երկիրը: Այնուհետև տապալելով նրան՝ դառնում է կայսր:
  3. Փաստերով հիմնավորեք,որ Հայկական արքայատոհմի օորոք Բյուզանդիան կրկին հզորացել էր:
    Նախ Վասիլ I–ը մտցրեց գահաժառանգման նոր կարգ, որի շնորհիվ միայն իշխող
    արքայատոհմի ներկայացուցիչները կարող էին կայսր դառնալ: Նրա օրոք Բյուզանդիան վերականգնեց իր տիրապետությունը Միջերկրական և Սև ծովերի ավազաններում:
    Վասիլ I–ի օրոք լրացվեց նաև Հուստինիանոսի կազմած օրենսգիրքը: Նրա հաջորդ Լևոն VI
    Իմաստասերը կազմեց օրենքների նոր ժողովածու, որը բաղկացած էր 60 գրքերից: Հայկական արքայատոհմի կառավարման տարիներին կայսրությանը հաջողվեց իրեն միացնել Բուլղարական թագավորությունը, Ասորիքը, Հյուսիսային Միջագետքի և Հայաստանի զգալի մասը:
  4. Ինչով էր հայտնի Կոստանդին 7-րդ Ծիրանածին կայսրը
    Մշակույթի ու գիտության հովանավոր էր Կոստանդին VII Ծիրանածին կայսրը: Նա մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է: Դրանք արժեքավոր տեղեկություններ են պարունակում կայսրության կառավարման կարգի վերաբերյալ:
  5. Որն է բյուզանդկան էպոսը և ինչի հետ է կապված նրա ստեղծումը:Այս առումով կարող ենք այն համեմատել հայկական էպոսի հետ:
    Արաբների դեմ մղած պայքարի ընթացքում ստեղծվեց բյուզանդական էպոսը՝ «Ասք Դիգենիս Ակրիտասի մասին»:
  6. Երբ է բացվել Կոստանդուպոլսի համալսարանը
    1045 թ․ բացվեց Կոստանդնուպոլսի համալսարանը։
  7. Ովքեր էին սելջուկները և պեչենեգները:
    Սելջուկներիը Մանազկերտի ճակատամարտում հաղթեցին Բյուզանդական զորքին և ստեղծեցին իրենց պետությունը Իկոնիայի սուլթանությունը։ Նրանք հարձակվում էին Բյուզանդիայի վրա Ասիական կողմից։ Պեչենեգները նույնպես մեծ սպառնալիք էին Բյուզանդիայի համար, որոնք ասպատակում էին Բալկանյան թերակղզին։ Պեչենեգները Բյուզանդիայի վրա հարձակվում էին եվրոպական կողմից։
  8. Երբ է տեղի ունեցել Մանազկերտի ճակատամարտը:ինչ հետևանքներ ունեցավ այն:
    Մանազկերտի ճակատամարտը տեղի է ունեցել 1071 թ․ Մանազկերտ քաղաքի մոտ։ Մանազկերտի ճակատամարտում բյուզանդական զորքը պարտվեց սելջուկներին։ Կայսր Ռոմանոս IV Դիոգենեսը գերի ընկավ։ Շարժվելով արևմուտք՝ փոքր Ասիայում սելջուկները ստեղծեցին իրենց պետությունը Իկոնիայի սուլթանությունը։
  9. Որ արքայատոհմին անցավ գահը ծանր վիճակում:
    Գահն անցավ Կոմնենոսների արքայատոհմին:
Posted in Պատմություն 7

27․09․2023

  1. Վերհիշեք թե երբ է կազմավորվել Բյուզանդական կայսրությանը: Բյուզանդիան միջնադարի հզոր պետություն էր։ Իր անվանումը ստացել է Բոսֆորի նեղուցի ափին գտնվող նախկին հունական գաղութ Բյուզանդիոնի անունից։ Տերությունը պաշտոնապես կոչվել է Արևելյան հռոմեական կայսրություն։
  2. Ովքեր էին ընտրում բյուզանդական կայսրին: Բյուզանդական կայսրին ընտրում էր Ծերակույտը ու զորքը։
  3. Որոնք էին կայսրեկան իշխանության առանձնահատկությունները Բյուզանդիայում։ Կայսրի իշխանությունը ժառանգական չէր, նա ուներ և աշխարհիկ, և հոգևոր իշխանություն։
  4. Երբ է կազմվել Քաղացիական իրավունքի հավաքածուն։ 534թ․ կազմվեց Քաղաքացիական իրավունքի հավաքածուն։
  5. Ներկայացնել Հուստինիանոսի կերպարը։ Հուստինիանոսը կրթված և աշխատասեր կայսրը էր, որ երբեք չէր քնում, հիանալի քաղաքագետ էր, ճկուն դիվանագետ և տաղանդավոր զորավար։ Նրան անվանել են վերջին հռոմեացի կայսր։
  6. Ով է կառուցել Այա Սոֆիան։ Հուստինիանոսի օրոք է կառուցվել սուրբ Սոֆիայի տաճարը։
  7. Հայ որ նշանավոր ճարտարապետն է վերակառուցել գմբեթը Ս.Սոֆիայի։ Հայ նշանավոր ճարտարապետ Տրդատն է վերակառուցել երկրաշարժից ավերված գմբեթը։