Posted in Հաշվետվություններ, Մայրենի 6

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում. Մայրենի

Ուսումնական երրորդ շրջանում մենք բազմաթիվ նոր բաներ ենք ուսումնասիրել մայրենի լեզվից։
Հեթիաթներ ենք ընթերցել, ձայնագրություններ կատարել, սովորել ենք արևմտահայերեն, բանաստեղծների ենք կարդացել։
Սովորել ենք՝

  • Հնչյուններ, տառեր
  • Հնչյունափոխություն
  • Բառի կազմություն
  • Բառերի տեսակներն ըստ կազմության
  • Հոմանիշներ, հականիշներ
  • Մենիմաստ, բազմիմաստ բառեր
  • Ուղղագրություն
  • Կետադրություն

Ահա իմ կատարած աշխատանքների հղումը՝ մայրենի 6

Posted in Մայրենի 6

Մայրենիի դասերն իմ կյանքում

Սիրում եմ քեզ, հայոց լեզու,
Մայրիկիս պես անուշ ես դու,
Քեզնով եմ ես հպարտանում,
Կարդում, գրում, արտասանում:

Մայրենի լեզուն ամենքը պարտավոր են սովորել, բայց ես, իրականում, առարկաներից ամենաշատը սիրում եմ մայրենին։ Մայրենին սիրում եմ ուսուցչուհուս շնորհիվ։ Ընկեր Մերին այնքան սիրալիր ու լավ է բացատրում ամեն տառն ու հնչյունը, որ ուզում եմ ավելի ու ավելի սովորել։
Ամեն օր դասերս սկսում եմ հենց մայրենի լեզվից։
Դասերին մենք սովորել ենք հնչյուններ, տառեր, հնչյունափոխություն,բառի կազմություն, բառերի տեսակներն ըստ կազմության, հոմանիշ, հականիշ, մենիմաստ, բազմիմաստ բառեր, ուղղագրություն ու կետադրություն։ Այս ամենը հիմքն է հայոց լեզվի։
Ես հաջորդ տարիներին ևս շատ կցանկանայի, որ ինձ դասավանդեր իմ ներկայի ուսուցչուհին։

Posted in Մայրենի 6

Լրացուցիչ կրթություն (տանը)

Փակագծում տրված գոյականները համապատասխանեցրու նախադասությանը:

Ոչ մի քայլ չի կարողանում անել առանց օգնության (օգնություն):

Մարզիկը հանդիսատեսների համակրանքից (համակրանք) բացի գավաթն էլ շահեց:

Ռադիոընդունիչ և թթվածնի բալոններ կային տակառի (տակառ) մեջ:

Բոլոր ծովերը կապվում են օվկիանոսների (օվկիանոսներ) հետ:

Ըստ օրինակի (օրինակ)՝ տասը նախադասություն գրեցի:

Պարզվում է, որ ձկներին դեպի ցանցն (ցանց) են հրապուրում զանազան ձայներով:

Գրել տասական բառ.

  • որոնց հնչյունները ու տառերը հավասար են
  • որոնց հնչյունները ավելի շատ են, քան տառերը․արյուն, որս, ոզնի, ստվեր, եղնիկ, եղևնի, շրթունք, շափյուղա, սպորտ, սոլֆեջո։
  • գրությամբ և արտասանությամբ տարբերվում են․ խորհուրդ, ոզնի, ողջույն, ոլոր, ոսկեվազ, աշխարհ, մարդ, համբույր, օդանավ, ճանապարհ։
  • զույգեր, որոնք իրարից տարբերվում են մեկ հնչյունով․ բառ-բուռ, բերդ-բուրդ, բաց-բոց, ցող-ցեղ, խինդ-խանդ, սուր-սեր, մայր-հայր, դուռ-դեռ, պատ-պետ, բան-բուն։
Posted in Մայրենի 6

Լրացուցիչ կրթություն (տանը)

Տասից տասնհինգ նախադասությամբ բլոգումդ գրի՛ր մեր ընթերցանության ուրբաթ օրերին քո կարդացած գրքի (կամ գրքերի) մասին։ Պատրաստ եղի՛ր դասին այդ մասին նաև խոսել, ներկայացնել արածդ։

Մարիա Մոնտեսորի

Մարիա Մոնտեսորին իտալացի աղջիկ էր, ով շատ էր սիրում սովորել։ Սակայն այդ տարիներին կաթոլիկ եկեղեցին դեմ էր, որ աղջիկները կրթություն ստանային։ Մարիան համառեց և յոթ տարեկան հասակում գնաց դպրոց։ Դպրոցն ավարտելուց հետո սովորեց գիմնազիայում որպես ֆիզիկոս-մաթեմատիկոս։Բայց հետո, Մարիան որոշեց դառնալ մանկաբույժ։ Հիվանդանոցում աշխատելիս՝ նա նկատեց մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաներին, ովքեր անուշադրության էին մատնված։ Նա ուսումնասիրեց երեխաների հետ աշխատելու մեթոդները և ապա՝ հիմնեց անտուն երեխաների համար կենտրոն։ Մոնտեսորին այստեղ նկատեց, որ երեխաները ավելի շուտ սովորում են, երբ շոշոփում են, հոտոտում և համտեսում։Նա առաջ քաշեց այն մեթոդը, որ ոչ մի երեխայի չի կարելի համեմատել ուրիշի հետ, ամեն երեխա պետք է սովորի իր կարողությունների չափով

Մոնտեսորիի այս մեթոդը մինչ օրս կիրառվում է աշխարհի շուրջ հարյուր տասնհինգ երկրներում։

Posted in Մայրենի 6

Լրացուցիչ կրթություն (տանը)

Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
Տատիկս առանձնացրեց կաթի սերը։
Ես շատ եմ սիրում իմ մայրիկին։


2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
Ուղղակի խոսքից առաջ կետ է դրվում։
Կետը ջրային կենդանի է։


3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)
Առանց քանոնի գծելը դժվար է
Քանոնը երաժշտական գործիք է։


4. դող (մարմնի սարսուռ). դող (անիվին անցկացվող ռետինե շրջանակ)
Պատուհանը բացելիաս մարմնովս դող անցավ։
Մեքենայի անվանդողը վնասվել են։


5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)
Տոնդ իջեցրու, հետո կխոսենք։
Մայրիկս ծննդյան տոնն է այսօր։

Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ  ձևերով գրել համապատասխան տեղերում։
1. Մայր մտնող արևի ճառագայթները ոսկևորել են ամեն ինչ, և մի կախարդող
տեսարան ստեղծել, որով հիանում են հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։
(հիանալ, ոսկևորել, ստեղծել)
2. Արդեն բացվել են պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս թվում է, թե մի նախշուն
գորգ ծածկել է պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)
3. Ցանկապատի հետևում երևում էր մի տուն. նրա բակում արևածաղիկներ էին,
որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես ժպտում էին անցորդներին։
(ժպտալ, երևալ, աճել)

Posted in Մայրենի 6

Լրացուցիչ կրթություն (տանը)

  1. Կարդա՛ Վիլյամ Սարոյանի <<Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին>> պատմվածքը և պատրաստվի՛ր քննարկման:
  2. Ի՛նքդ խորհուրդներ տո՛ւր ճանապարհորդին:
  3. Ճանապարհորդելիս անհրաժեշտ է հավաքել ամենաանհրաժեշտ իրերը և ունենալ ֆոտոխցիկ՝ հավերժացնելու համար հիշարժան պահերը։
  4. Բնութագրի՛ր Կարո քեռուն։
  5. Կարո քեռին բարի էր, պահպանողական ու խիստ։
  6. Այլ վերնագիր հորինի՛ր ստեղագործության համար։
  7. Ճանապարհորդության գաղտնիքը։
  • Որոշիր բառերի հնչյունների և տառերի քանակը: Նկատի առ նաև արտասանվող, բայց չգրվող ը հնչյունը:
    • Օրորոց-6տառ, 6 հնչյուն, եղինջ-5տ,6հ, հևիհև-5տ, 7հ,, օթևան-5տ,6հ,, երկյուղ-6տ,7հ, երբեմն-6տ,7հ, սերկևիլ-7տ,8հ, պարգև-5տ,6հ, խխունջ5տ,6հ, պատշգամբ-8տ,9հ, ճակնդեղ-7տ,8հ:
Posted in Մայրենի 6

Լրացուցիչ կրթություն (տանը)

  1. Գրեք այնպիսի հարց, որի պատասխանը կլինի՝ — Ես վաղուց մոռացել էի այդ մասին:
    Հիշո՞ւմ ես, որ անցած տարի ինձ խոստացել էիր՝ միասին լողափ գնալ։
  2. Կազմիր այնպիսի նախադասություններ, որ բոլոր բառերը սկսվեն նույն տառով:
    Առավոտյան արևածաղիկները այնպես անուշաբույր արթնացան։
  3. Ախոյան, աղմուկ, հարկատու, սուլոց, ելակետային, անեզր, բոլորովին, անհավանական, հաղարջենի, դեղձի բառերի մեջ ի՞նչ կենդանիներ ես տեսնում:

Ախոյան-ախոյ
աղմուկ-մուկ
հարկատու-կատու
սուլոց-ուլ
ելակետային-կետ
անեզր-եզ
բոլորովին-լոր
անհավանական-հավ
հաղարջենի-արջ
դեղձի-ձի

Posted in Մայրենի 6

Լրացուցիչ կրթություն (տանը)

Ընտրում ենք արևմտահայերեն տեքստերից մեկը և ձայնագրում։

ԻՆՉՊԷՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊԷՍ ԱԼ ԿԸ ՉԱՓՈՒԻՍ

Տղայ մը օր մը կը զայրանայ իր ծերացած հօրմէն, զայն կ՚առնէ ուսին, կը
տանի անտառ մը, հոն կը ձգէ ու տուն կը դառնայ։
Տարիներ ետք կ’ամուսնանայ, որդի մը կ՚ունենայ, կը խնամէ ու կը մեծցնէ
զայն։ Սակայն, այս տղան ալ հօրը պէս երախտամոռ* կ՚ըլլայ։
Օր մըն ալ, երբ ասոր ալ սիրտը կը նեղուի, կ՚առնէ հայրը ուսին ու սարն ի
վեր կը բարձրանայ։
—Տղա՛ս, զիս հոս ձգէ ու ե՛տ գնա,— կ՚ըսէ հայրը։
—Իսկ ինչո՞ւ ճիշդ հոս,— կը հարցնէ տղան։
—Ես հայրս մինչեւ այս ծառն եմ բերած,— կը պատասխանէ հայրը հոգոց
հանելով:

Posted in Մայրենի 6

Լրացուցիչ կրթություն (տանը)

Ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում հարյուր քսան տարի շարունակ մի տաճար էին կառուցում` բուսականության և պտղաբերության աստվածուհի Արտեմիսի տաճարը: Լիդիական Կրեսոս թագավորը Արտեմիսի տաճարին սյուներ էր նվեր տվել: Աստվածների պատկերներով մարդու հասակ ունեցող բարձրաքանդակները զարդարում էին սյուները: Կրեսոսը Եփեսոսյսւն Արտեմիսին մի ուրիշ բարձր արժեք  ունեցող նվեր էլ էր ընծա բերել` կովերի` ոսկուց ձուլած դրոշմապատկերներ:
Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդ տաճարի շինարարությունն ավարտին հասավգարմանք ու հիացմունք առաջացրեց բոլոր նրանց մեջ, ում վիճակվեց տեսնել մարմարից կերտված, նուրբ գեղեցկություն ունեցող շինությունը: Մ. թ. ա. 356 թ. Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատոս, ցանկանալով իր անունն անմահացնել, կրակի մատնեց նշանավոր սրբավայրը: Նրա հանցագործությունը բոլորին զայրացրեց: Փոքր Ասիայի բոլոր պետությունները միասին որոշեցին մոռացության տալ Հերոստրատի անունը: Պատմություն գրողները  նույնիսկ տաճարի հրդեհի մասին գրելիս իրավունք չունեին հրդեհողի անունը նշելու: Բայց հին աշխարհի որոշ հեղինակներ, այնուամենայնիվ, պահեցին ոճիրը գործողի անունը:

նվեր տվել-նվիրել
բարձր արժեք-բարձրարժեք
ընծա բերել-ընծայել
ոսկուց ձուլած-ոսկեձուլ
ավարտին հասավ-ավարտեց
զարմանք ու հիացմունք առաջացրեց-զարմանալ և հիանալ
մոռացության տալ-մոռանալ
Պատմություն գրողները-պատմագիր
ոճիրը գործողի-ոճրագործ

Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Մատնաչափ-մատի չափ
 կիսագունդ-կիսատ գունդ
 անհարթ-ոչ հարթ
 անտեսանելի-տեսանելի չէ
 ինքնաշարժ-ինքնուրույն շարժվող
 սկզբնական-սկզբի համար
 արեմտաեվրոպական-արևմտյան եվրոպական
 աստղադիտարան-աստղերի դիտարան
 համաշխարհային-աշխարոհով մեկ
 հավասարաչափ-հավասար չափ

Posted in Մայրենի 6

Լրացուցիչ կրթություն (տանը)

Ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում հարյուր քսան տարի շարունակ մի տաճար էին կառուցում` բուսականության և պտղաբերության աստվածուհի Արտեմիսի տաճարը: Լիդիական Կրեսոս թագավորը Արտեմիսի տաճարին սյուներ էր նվեր տվել: Աստվածների պատկերներով մարդու հասակ ունեցող բարձրաքանդակները զարդարում էին սյուները: Կրեսոսը Եփեսոսյսւն Արտեմիսին մի ուրիշ բարձր արժեք  ունեցող նվեր էլ էր ընծա բերել` կովերի` ոսկուց ձուլած դրոշմապատկերներ:
Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդ տաճարի շինարարությունն ավարտին հասավգարմանք ու հիացմունք առաջացրեց բոլոր նրանց մեջ, ում վիճակվեց տեսնել մարմարից կերտված, նուրբ գեղեցկություն ունեցող շինությունը: Մ. թ. ա. 356 թ. Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատոս, ցանկանալով իր անունն անմահացնել, կրակի մատնեց նշանավոր սրբավայրը: Նրա հանցագործությունը բոլորին զայրացրեց: Փոքր Ասիայի բոլոր պետությունները միասին որոշեցին մոռացության տալ Հերոստրատի անունը: Պատմություն գրողները  նույնիսկ տաճարի հրդեհի մասին գրելիս իրավունք չունեին հրդեհողի անունը նշելու: Բայց հին աշխարհի որոշ հեղինակներ, այնուամենայնիվ, պահեցին ոճիրը գործողի անունը:

նվեր տվել-նվիրել
բարձր արժեք-բարձրարժեք
ընծա բերել-ընծայել
ոսկուց ձուլած-ոսկեձուլ
ավարտին հասավ-ավարտեց
զարմանք ու հիացմունք առաջացրեց-զարմանալ և հիանալ
մոռացության տալ-մոռանալ
Պատմություն գրողները-պատմագիր
ոճիրը գործողի-ոճրագործ

Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Մատնաչափ-մատի չափ
 կիսագունդ-կիսատ գունդ
 անհարթ-ոչ հարթ
 անտեսանելի-տեսանելի չէ
 ինքնաշարժ-ինքնուրույն շարժվող
 սկզբնական-սկզբի համար
 արեմտաեվրոպական-արևմտյան եվրոպական
 աստղադիտարան-աստղերի դիտարան
 համաշխարհային-աշխարոհով մեկ
 հավասարաչափ-հավասար չափ