Posted in Հաշվետվություններ, Մայրենի 6

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում. Մայրենի

Ուսումնական երրորդ շրջանում մենք բազմաթիվ նոր բաներ ենք ուսումնասիրել մայրենի լեզվից։
Հեթիաթներ ենք ընթերցել, ձայնագրություններ կատարել, սովորել ենք արևմտահայերեն, բանաստեղծների ենք կարդացել։
Սովորել ենք՝

  • Հնչյուններ, տառեր
  • Հնչյունափոխություն
  • Բառի կազմություն
  • Բառերի տեսակներն ըստ կազմության
  • Հոմանիշներ, հականիշներ
  • Մենիմաստ, բազմիմաստ բառեր
  • Ուղղագրություն
  • Կետադրություն

Ահա իմ կատարած աշխատանքների հղումը՝ մայրենի 6

Posted in Մայրենիի ստուգատես

Մայրենիի ստուգատես

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքիգալով, երկարմտածեցի, թեայդփոսիցինչպեսդուրսգամ։ Ամբողջօրըոչկերա, ոչխմեցի, մտածումէիումտածում։ Եվհանկարծելքըգտա. եղունգներովսաստիճաններփորեցի և այդսանդուղքովգետնիերեսդուրսեկա։

Օ՜, Մյունխհաուզենըերբեքչիկորչի։

Տեքստային առաջադրանքներ

1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ /1 միավոր/

Ամուր բռնեց պարանի ներքևի ծայրը, կացնով տվեց վերևի ծայրը կտրեց և կապեց ներքևի ծայրին։

2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը․ընտրի՛ր պատասխաններից մեկը և գունավորի՛ր։ /1 միավոր/

Ա) Լուսին հասավ հրթիռով

Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա

Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին

Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա  մագլցելով հասավ լուսին

3․ Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։  /1 միավոր/

4․ Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։/1 միավոր/

5․ Տեքստից դո՛ւրս գրի՛ր մեկական պատմողական և բացականչական նախադասություն։/1 միավոր/

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի:

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չիկորչի։

Բառային առաջադրանքներ

1․Տրված գոյականները դարձրո՛ւ ածականներ․/1 միավոր/

օդ- օդային

խոտ –խոտոտ

ջուր- ջրային

արծաթ-արծաթե

2․ Տեքստից դո՛ւրս գրի՛ր 5 բառ, որոնք գործողություն են ցույց տալիս։ /1 միավոր/

Մտածել, փորել, խմել, կապել, իջնել:

3․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել․․․․ — ավարտել գործը։ /1 միավոր/

Փորել — փորել փոսը

Դուրս գալ ——դուրս գալ փոսից

Աճեցնել —-աճեցնել բակլան

Տեսնել —տեսնել տներ

4․ Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ /1 միավոր/

Հիշել-մտաբերել

Իսկույն-շտապ

Վերջիվերջո-վերջապես

Ուրախ-ուրախ-զվարթ-զվարթ

5․Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ /1 միավոր/

Բարեբախտաբար-դժբախտաբար

Բարձրանալ-իջնել

Հազիվ-լիարժեք

Երկար-կարճ

Posted in Հաշվետվություններ

20.04-24.04 հաշվետություն

Այս շաբաթ ես կատարել եմ մաթեմատիկայի, հայոց լեզվի,ռուսերենի իմ հանձնարարությունները: Կարդացել եմ Ջաննի Ռոդարիի հեքիաթներից: Մայրիկիս օգնությամբ նկարահանել եմ տեսանյութ իմ մեդիա  գիտելիքների մասին: Քանի որ ես պարել շատ եմ սիրում, ամբողջ  շաբաթը  պարային տեսահոլովակներ եմ նկարել: Քույրիկիս հետ տարբեր խաղեր եմ խաղացել, օգնել եմ տատիկիս խոհանոցում, սուրճ պատրաստել եմ սովորել :ffvc