Posted in Մայրենի

                                                                   գորտ

                                                                  սոխ

                                                                 փոռք

                                                                                 ծաիրան

                                                                                   եղանակ

                                                                                  ոտք

                                                                                դառն

                                                                                  վարդ

                                                                            առույգ

                                                                                    Լոնդոն

                                                                                 խմել

                                                                                համեստ

զգացմունք

հեռախոս

տպիչ

տորթ

Posted in Մայրենի

Հատվածը փոխադրիր աշխարհաբար․

Խնդրեցէ՛ք՝ եւ տացի ձեզ,

Խնդրեք և կտրվի ձեզ:
հայցեցէ´ք՝ եւ գտջիք,

Փնտրեք և կգտնեք:
բախեցէ´ք՛ եւ բացցի ձեզ։

Թակեք և ձեր առաջ կբացվի:
Զի ամենայն որ խնդրէ՝ առնու,

Որովհետև նա ով խնդրում է՝ ստանում է:
եւ որ հայցէ` գտանէ,

և ով փնտրի՝ կգտնի:
եւ որ բախէ` բացցի նմա։

և ով թամկի նրան կբացվի:   

                                                                                                                       (Ղուկաս  ԺԱ,  9-10)

Բառարան
տացի               — տրվի, կտրվի, պիտի տրվի, տրվելու է
հայցել             -փնտրել, որոնել
զի                     — որովհետև, քանի որ, թե
բացցի              — բացվի, կբացվի, պիտի բացվի, բացվելու է
գտջիք               — գտնեք, կգտնեք, պիտի գտնեք, գտնելու եք
առնու              — առնում է, վերցնում է

Posted in Մայրենի

Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 4-րդ հատվածից դուրս գրիր.

  1. Գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը, օրինակ’ արդար- թ լսում ենք, դ գրում։
    Մնացորդ,աղբ, մարգարիտ, թագավոր, բնակություն, աղքատ, հագուստ, անգամ, աղջիկ, խաբել, զարդարել:
  2. Այդ բառերով կազմիր բառակապակցություններ։
    Սուրճի մնացորդ, աղբի կույտ, սև մարգարիտ, գեղեցիկ թագավոր, բնակության վայր, աղքատ մարդ, մաքուր հագուստ, ութ անգամ, հմայիչ աղջիկ, խաբել գողին, տոնածառը զարդարել:

Posted in Մայրենի

Կանուխ-շուտ
տաշեղ-փայտի կտոր
շյուղ-ոչ երկար փայտ
հովանու-հով ստվերում
կողպած-փակած
բղուղ-կճուճ, բղիկ, բղող

Posted in Մայրենի
  1. Կատարե՛ք գումարում
  • 12 ամբողջ 4/6 + 7 ամբողջ 1/6 =76/6+43/6=119/6
  • 2 ամբողջ 5/12 + 10 ամբողջ 5/12 =29/12+125/12=154/12
  • 3 ամբողջ 13/24 + 1 ամբողջ 3/4 =85/24+7/4=94/24
  • 4 ամբողջ 3/7 + 11 ամբողջ 2/5 =31/7+57/5=88/35
  • 12 ամբողջ 3/25 + 6 ամբողջ 17/100 =303/25+617/100=920/100
  • 9 ամբողջ 2/11 + 5 ամբողջ 2/3 =101/11+17/3=118/33
  • 20 ամբողջ 3/7 + 1 ամբողջ 5/14 =143/7+19/14=162/14
  • 20 ամբողջ 1/12 +  8 ամբողջ 7/24 =241/12+199/24=440/24

2. Աստղանիշի փոխարեն ի՞նչ թիվ գրելու դեպքում կստացվի
հավասարություն։

  • * — 1 2/5 = 4 6/7
    46/7+12/5=230/35+84/35=314/35=8 34/35
  • * — 8 3/10 = 4 3/5
    43/5+83/10=86/10+83/10=169/10=16 9/10

3. Հաշվիր 2 2/5 մ, 3 3/5 մ և 4 2/3 մ կողմերով եռանկյան պարագիծը
22/5+33/5+42/3=66/15+99/15+21/15=186/15
Պատ՝. 186/15մ:

Posted in Մայրենի
  1. Բացատրիր ուռկան, սաթ, խորշել, ընծա, ննջել բառերը:
    Ուռկան-ձկնորսության ցանց
    սաթ-սև
    խորշել-զզվել, գարշել, նողկալ,
    ընծա-նվեր
    ննջել-քնել
  2. Ի՞նչ է նշանակում բախտը փորձել դարձվածքը:
    փորձել արդյոք կհաջողվի:
  3. Գրիր այլ դարձվածքներ բախտ բառով:
    բախտը բերել, բախտի քմահայճույքի, բախտի բերմամբ թե պատահմբ:
  4. Վերնագրիր հատվածը:
    Խորամանկ հարսը
Posted in Մայրենի
  1. Հետևյալ թվականները գրել տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89:
    Հիսունչորս, ութ հարյուր քառասունյոթ, վեց հազար ինը հարյուր ութսունհինգ, տասներկու հազար հինգ հարյուր քառասունվեց, վաթսունութ, իննսունհինգ, տասնհինգ, հիսունութ, վեց հարյուր իննսունյոթ, ութսունինը:
  2. Գրեք, թե որ թվականներն են գրվում միասին, իսկ որոնք՝
    Տասնմեկից մինչև իննսունինը գրվում է միասին:
    Մնացածը առանձին:
  3. Գրեք բոլոր տասնյակները և բառակազմորեն դրանք վերլուծեք՝ առանձնացնելով արմատն ու ածանցը: Ո՞ր ածանցն է կրկնվում, ձեր կարծիքով դա ի՞նչ իմաստ ունի:
    Տաս, քսան, երեսուն-երեք՝ արմատ, սուն՝ ածանց, քառասուն-քառ, չորս՝ արմատ, սուն՝ ածանց , հիսուն-հինգ և սուն, վաթսուն-վեց և սուն, յոթանասուն-յոթ և սուն, ութսուն-ութ և սուն, իննսուն-ինը և սուն:Սուն ածանցը նշանակում է տասնյակ:
  4. Բառերը տեղավորեք աղյուսակում՝Չորրորդ, մեծ, մեծություն, մարդ, լավագույն, ամենաերկար, հինգ, երրորդ, թիվ, վազք, դաժան, հինգերորդ, վերջին, լուսավոր, սենյակ, մայրիկ, դուռ, դատավոր, դատարկ:
    Գոյական-մարդ, թիվ, վազք, սենյակ, մայրիկ, դուռ, դատավոր:
    Ածական-մեծ, մեծություն, լավագույն, ամենաերկար, դաժան, վերջին, լուսավոր, դատարկ:
    Թվական-չորրորդ,հինգ, երրորդ, հինգերորդ:
Posted in Մայրենի

Երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն յոթանասուն, ութսուն, իննսուն:

Ա-միասին
Բ-առանձին

վաթսունհինգ, քառասունութ, հարյուր յոթ, իննսուներեք, վեց հազար ութսունյոթ, չորս հազար քսանմեկ, յոթ հարյուր վեց:

Posted in Մայրենի

Գարնան հրաւէրը

Ձմրան վերջն էր: Օր մը արեւը բարձրացաւ վեր ու աւելի ջերմ շողաց: Արեւին ժպիտովն ալ ծնաւ գարունը:

-Ծառե~ր, ծաղիկնե՜ր, խոտե՜ր ու բոյսե՜ր, արթնցէ՜ք, արթնցէ՜ք, այս ինչքան քնացաք,- ըսաւ գարունը: Ես արդէն եկած եմ արթնցէ՜ք ու երկիրը զարդարեցէք կանաչով:

-Բարե՜ւ, քեզ, բարե՜ւ, սիրելի գարուն,- ըսին խոտերը եւ կանաչ դարձան:

-Բարե՜ւ, Բարե՜ւ,- ըսին ծաղիկներն ու ծառերը եւ սկսան աճիլ ու ծաղկիլ:

-Օ՜, այս ի՜նչ լաւ է, որ եկար, սիրելի՛ գարուն, մենք թմրած էինք,- ըսին մեղուները եւ տզտզալով դուրս ելան իրենց փեթակներէն:

Դուրսը տաք էր:Թռչունները կ’երգէին: Մարդիկ կ’աշխատէին դաշտերուն եւ այգիներուն մէջ: Ամէն տեղ ծաղիկ էր ու կանաչ:

Մեղուները թռան մօտակայ խնձորենիի մօտ եւ խնդրեցին.

-Խնձորենի՜, ծաղիկներդ բա՜ց, որ հիւթդ քաղենք. մենք կարօտցած ենք ծաղիկներուն:

-Ափսո՜ս, շա՜տ ափսոս, որ իմ ծաղկելու ժամանակը չէ, գացէք բալենիին քով:

Մեղուները թռան դէպի բալենին:

-Բարո՜վ եկաք, ժի՛ր մեղուներ սիրունիկնե՛ր,- ըսաւ բալենին,- բայց իմ ծաղիկները դեռ քնացած են, վաղը եկէք:

Միւս կողմէն մեղուներուն կանչեց նշենին, որ իր վարդագոյն ծաղիկները արդէն բացած էր եւ լեցուած էր քաղցր հիւթով:

Մեղուները ուրախ ուրախ թռան դէպի նշենին:

Բառեր

Շողալ.- փայլիլ,  ճառագայթել:

Տզտզալ, տզզիւն.- բզզիւն (ճանճի, մեղուի, մժեղի):

Փեթակ.- մեղուատուն:

Այգի.- խաղողի կամ ընդհանրապէս պտղատու ծառեր տնկելու տեղ:

Բալ.- կեռասին թթուաշ (թթու) տեսակը, ծառը ՝բալենի:

Նշենի.- նուշի ծառ:

Հիւթ.- պտուղներէ քամուած հեղուկ:

Ժիր.- աշխոյժ, աշխատասէր:

Հարցումներ

  1. Տարուան ո՞ր ամիսըմենք կը հրաւիրենք Գարունը, եւ որ եղանակին վերջաւորութեան:

մարտ-մայիս

  • Ինչո՞ւ համար եկաւ գարունը, ի՞նչ նպատակով:

Գարունը եկավ որ ծառերը ծաղկեն և երկիրը կանաչի: .

  • ի՞նչ եղան խոտերը, ծաղիկներն ու ծառերը երբ գարունը տեսան:

Նրանք ուրախացան  ու ողջունեցին գարնանը:

  • երբ տեսան գարունը Մեղուները ուրախացա՞ն, ի՞նչ ըրին:

Մեղուները թռան ծառերից ծաղիկներից նեկտար հավաքելու:

  • Մեղուները ի՞նչ խնդրեցին խնձորենիէն:

.Խնձորենու ծաղիկները:

  • Վերջաւորութեան ո՞վ հրաւիրեց մեղուներուն եւ մեղուները ինչո՞ւ ուրախ էին:

Նշենին հրավիրեց, որովհետև ծաղիկները բացվեցին: 

նշենի  բալենի

 բալենի

 խնձորենի

Posted in Մայրենի

Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորը որ հեռացավ՝ մի
բոշա աղջիկ գնաց նույն տեղը, ուր որ թագավորն էր, և տեսավ այնտեղ մի հրաշալի
գեղեցկության աղջիկ։ Հարցրեց նրա ով լինելը, աղջիկն էլ ասաց, որ թագավորի հարսնացուն
է, հիմա պիտի գան տանեն իրան։
Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։
― Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։
Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ՝ բոշան նրան խեղդեց ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և
ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին։
Թագավորի նաժիշտները եկան փառավոր հագուստով և տեսան՝ ի՜նչ… մի սև, այլանդակ բոշա
աղջիկ։
― Դո՞ւ ես,― ասացին,― Եղեգնուհին։
― Այո՛,― պատասխանեց աղջիկը։
― Հապա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի։
― Գիտե՞ք,― ասաց բոշան,― դուք շատ ուշացաք, արևն այրեց ինձ և փոխեց կերպարանքս։
Բայց այս վնաս չունի, եթե ինձ պահեն շուշաբանդ պալատում, մի քանի օրից կրկին կստանամ
իմ առաջվան գեղեցկությունը։
Հավատացին նաժիշտները, թագուհու հագուստ հագցրին և տարան ապարանք։ Թագավորը
որ տեսավ՝ մնաց զարմացած։
― Սա իմ տեսած աղջիկը չէ,― ասաց։
Թագավորի որդին էլ որ տեսավ՝ ետ քաշվեց զզվանքով։
― Սա չէ,― ասաց,― իմ ուզածը։ Նա սպիտակ պետք է լինի, ինչպես հրեշտակ, իսկ սա սև է,
ինչպես սատանա։
Խոսեցրին աղջկանը․ նա միևնույնն ասաց, ինչ որ նաժիշտներին։
― Լա՛վ,― ասացին և տարան դրին մի շուշաբանդ սենյակում, որ այնտեղ գեղեցկանա, և
սկսեցին մեծ պատվով պահել։ Միայն տղան մոտ չէր գնում․ նա զգում էր, որ բանի մեջ չարի
մատը կա խառնված, որ այստեղ մի խարդախություն կա, բայց ինչպե՞ս իմանա եղելության
որպիսությունը։


Սևադեմ-սև դեմք ունեցող
մերկացավ-տկլորացավ
ընկղմվեց-սուզվեց
շուշաբանդ-ապակեպատ
պատվով-հարգանքով
Ո՞վքեր էին ապրում գետի մոտերքում:
Ո՞վ եղեգնուհուն խեղդեց ու գցեց ջուրը:
Բոշան եղեգնուհուն խեղդեց հետո ինչ արեց:
Թագավորի նաժիշտները երբ եկան, ինչ տեսան:
Թագավորը ինչ ասաց երբ տեսավ բոշային: