Posted in Գրականություն 7

Աշխարհի ամենավատը

Մի մարդ ու կին են լինում։ Մի որդի են ունենում։ Այնպես է պատահում,որ կինը մահանում է ու մարդուն թողնում մենակ։ Տղան մեծանում է և սկսում օգնել հորը անասնապահության մեջ։ Հեր ու տղա միշտ ուշ են տուն գալիս․ տունը թափված, կրակը հանգած։ Մի օր էլ տղան հորն ասում է թե մի կին բեր տուն, որ ամեն բան անի, ճաշը եփի։ Թե չես ուզում դու ամուսնանալ, ինձ ամուսնացրու։ Հայրն էլ որդուն ասում է, որ անասուններին պահենք, հանձնենք իրենց տերերին, վերջում էլ քեզ կպսակեմ։ Տղան մի քանի ամիս ևս սպասում է, տեսնում է աշունն էլ վերջացավ, մոտենում է ձմեռը։ Հորն ասում է թե ինչ ես մտածում,չես ուզում ինձ պսակես։Տեսնում է հերը ձեն չի հանում, վեր է կենում,հեռանում տանից, գնում ուրիշ հեռու աշխարհ,մտնում թագավորի պալատ աշխատելու։Թագավորը բարի մարդ է լինում,ոչ մի բանում չի մերժում տղային։Տղան տեսնում է, որ թագավորն իրեն ոչ մի հարցում չի մերժում,գնում է նստում թագավորի կողքը ու նրանից խնդրում իր աղջկա ձեռքը։Թագավորը հավաքում է պալատականներին ու խորհուրդ հարցնում նրանցից։Մեկն առաջարկում է սպանել,մյուսը՝ փակել մութ սենյակում,մեկն էլ առաջարկում է աչքերը հանել։Թագավորը կանչում է տղային ու ասում որ նրան տալիս է 2 տարի ժամանակ գտնելու աշխարհում 3 ամենա վատ բաները՝ամենա վատ մարդուն, ամենա վատ կենդանուն և ամենա վատ պտուղը։Տղան գնում աշխարհով մեկ փնտրում ու գտնում է ամենա վատ մարդուն,ով ապրում է զոքանչի հետ որպեզ տնփեսա,ամենա վատ կենդանուն՝ էշին, ով գեղեցիկ այց ամենա ծանր բեռներն է շալակած տանում,ամենա վատ պտուղը,որտեղ ծառի վրա պտուղը չորանում է ու հավաքող չկա։Տղան գալիս է պատմում թագավորին,նա էլ պսակում է աղջկան տղայի հետ, իր թագավորությունը տալիս է տղային։Տղանելհողը բերում է պալատ ու բոլորով ապրում են ուրախ և երջանիկ

Posted in English 7

Future Simple — will or won’t

Fill in will or won’t.

  1. 1.She won’t do the shopping today. She is too tired for that.
  2. 2.Don’t forget to take your umbrella. It will be rainy tomorrow.
  3. 3.Ryan won’t play basketball this afternoon because he has sprained his ankle.
  4. 4.Kelly won’t go to the party because she needs to study.
  5. 5.I promise that I will tidy my room today.
  6. 6.“We don’t have any milk.”
    “I will buy some.”
  7. 7.We don’t like Brian so we won’t invite him to our party.
  8. 8.Take off your jacket or you will be hot.
  9. 9.Kevin is a good friend. He won’t tell your secret to anyone.
  10. 10.I want to lose some weight so I will join a gym.
  11. 11.“Somebody is knocking at the door.”
    “Ok, I will open in a second.”
  12. 12.Lilly won’t go to work because she has a day off.
  13. 13.I feel terrible so I won’t go to the cinema tonight.
  14. 14.We will be in Paris next week. If you have time, we can meet.
  15. 15.Emma doesn’t want to talk to you so she won’t pick up the phone.
Posted in Հայոց լեզու 7

Թեստային աշխատանք. բայի գործածությունը

  1. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) չեն անշարժացել, շատացող, բարձրացա, վարձած

2) եկած, չեմ մոռանա, արածում է, պիտի գնայիր

3) տված, հասա, կկայունանա, խաղացած

4) դարձող, լեռնանում են, ժպտում եմ, դիմացել է

2. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) դարձե՛ք, ելա, կջանամ, մի՛ տուր

2) մոռացել եմ, պիտի կարդայինք, ցնծաց, կտոկան

3) կերանք, հոգացող, բարձրացավ, տալիս է

4) պիտի խաղա, ցնցեց, ջանում է, ցոլցլաց

3. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) մի՛ եկ, հասկացել եմ, զայրացել է, տվեց

2) ասաց, տո՛ւր, դարձի՛ր, դողաց

3) պիտի հուսանք, թողել եմ, գալիս է, վշշում է

4) եղա, հավատալ, խոսող, զղջում է

4. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ե խոնարհման:

1) չեն շարժվում, շատանում է, հիշեցի, պարում է

2) հեռացել են, շտապեցի, գովերգեցին, պիտի խոսեիր

3) փակցրած, եղավ, կերանք, վառված

4) վազեց, պատկերելու էր, գոհացի՛ր, կդիմադրի

5. Ո՞ր շարքում դերբայական ձևի սխալ կազմություն կա:

1) թռչելիս, կարոտած, դիպչող, մոտեցած

2) նստեցնել, սառչած, ուրախացող, խմեցնել

3) փախչելիս, սառչող, կպած, աշխատեցնել

4) փրկված, շփոթեցնել, կառչող, խոսող

6. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

1) Արշակը փորձել էր Զինայի հետ փախչել արտասահման, բայց ոստիկանությունը նրան բռնել էր և տեղեկացրել Սմբատին:

2) Սարի լանջին բուսած մանուշակները բացել էին աչիկները և ժպտում էին արևին:

3) Բժիշկը պատվիրել էր օրը երկու անգամ դեղ կաթացնել հիվանդի աչքերի մեջ:

4) Գարնանային արևը հալեցրել էր ձյունը, ու վարարած գետերը դուրս էին եկել իրենց ափերից:

7. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

1) Երբ փորձում էի նրան հիշեցնել տված խոստումները, չլսելու էր տալիս:

2) Դաշտի խաղաղության մեջ քնքշորեն բուրացող ծաղիկները մի պահ մեղմեցին նրա հոգու ցավը:

3) Անծայրածիր հեռուներում աստիճանաբար մգացող լեռների սուր կատարները ահարկու տպավորություն էին թողնում:

4) Կարդալիս հանկարծ զգում էի, որ կտրվել եմ իրականությունից ու դարձել գրքի հերոսների ուղեկիցը

8. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

1) Երկրաշարժից տուժած մարդկանց օգնության ձեռք մեկնեց ողջ աշխարհը:

2) Խանութի բացման օրը բոլոր հյուրերին նվիրեցին խոնավեցնող քսուքներ:

3) Կապտավուն նժույգ հեծած ձիավորը ընթանում էր լարված և ուշադիր:

4) Շատ կարդալուց աչքի լույսը պակասել էր, ու ջահել օրերի նման այլևս մի քանի օրում մի գիրք չէր կարողանում ավարտել:

9. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

1) Անձրևի կաթած տեղը մի մեծ խոռոչ էր բացվել:

2) Մթության մեջ խարխափելով` փոքրիկներն առաջ էին շարժվում ու հանկարծ իրար կպնելիս սարսափած ճչում էին ու կծկվում:

3)Երեխայի համար գնեցինք հեքիաթներ պատմող մի տիկնիկ և խոսող շնիկ:

4) Ես ամեն կերպ փորձում էի զգույշ դիպչել նրա վերքին, որպեսզի ցավ չպատճառեի:

10. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

1) Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար:

2) Որևէ բան մտածելիս նա սովորաբար ձեռքը դնում է ճակատին:

3) Քայլելուց դիմացդ էլ չես նայում, դրա համար էլ հաճախ ես սայթաքում:

4) Այսքան մտածելուց գլուխս պայթում է:

11. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև չկա։

1) Եթե ես ցանկանայի փախնել, ոչ ոք ինձ չէր խանգարի:

3) Ինքն ասաց, որ շատ կարդալուց վնաս չկա:

4) Այդ մարդը ուտելուց միշտ խոսում էր և ծիծաղում:

12. Ո՞ր նախադասության մեջ բայի խոնարհման սխալ ձև չկա:

1) Ալիքները հսկա սառցաբեկորները թռցրեցին դեպի ծովի խորքը:

2) Սարի հետևում հանգչել էին վերջին շողերը, երբ մենք շարժվեցինք դեպի վրանները:

3) Ծովի մեղմօրոր ալիքները դիպչեցին նրա մերկ սրունքներին, և նա սրթսրթաց:

4) Մի պահ միայն գրավվելով լուսնկա երեկոյով` թագուհին դարձյալ խորասուզվեց մտքերի օվկիանոսում:

Posted in Հայոց լեզու 7

Հայոց Լեզու 7

1․ Ստուգել և քննարկել հետևյալ աշխատանքը։

2․ Կազմել հետևյալ բայերի անկատար ներկա և անկատար անցյալ ժամանակաձևերը՝ սիրել, երգել, խաղալ, կարդալ, հանգչել, դիպչել, կորչել, գտնել, ընկնել, վախենալ, վերադառնալ, սարսափեցնել, եռացնել, ուտեցնել, թռցնել։

Օրինակ՝ սիրում եմ, սիրում ես, սիրում է- սիրում ենք, սիրում եք, սիրում են- անկատար ներկա

սիրում էի, սիրում էիր, սիրում էր- սիրում էինք, սիրում էիք, սիրում էին- անկատար անցյալ

Երգել-երգում եմ, երգում ես, երգում է, երգում ենք,երգում եք, երգում են։ Երգում էի,երգում էիր,երգում էր,երգում էինք,երգում էիք,երգում էին։

խաղալ-խաղում եմ,խաղում ես, խաղում է, խաղում էնք, խաղում էք, խաղում եք։ Խաղում էի,խաղում էիր,խաղում էր,խաղում էինք,խաղում էիք,խաղում էին։

կարդում-կարդում եմ,կարդում ես,կարդում է կարդում էնք,կարդում ենք,կարդում եք,կարդում են։ Կարդում էի,կարդում էիր,կարդում էր,կարդում էինք,կարդում էիք,կարդում էին։

հանգչել-հանգչում եմ,հանգչում ես,հանգչում է,հանգչում ենք,հանգչում եք,հանգչում ինք։Հանգչում էի,հանգչում էիր, հանգչում էր,հանգչում էինք,հանգչում էիք,հանգչում էին։

դիպչել-դիպչում եմ,դիպչում ես,դիպչում է,դիպչում էնք,դիպչում եք,դիպչում ենք։Դիպչում էր,դիպչում էիր,դիպչում էր,դիպչում էինք,դիպչում էիք,դիպչում էին։

կորչել-կորչում եմ,կորչում ես,կորչում է,կորչում եք,կորչում ենք,կորչում ենք։Կորչում էի,կորչում էիր,կորչում էր,կորչում էինք,կորչում էիք,կորչում էին։

գտնել-գտնում եմ,գտնում ես, գտնում է, գտնում էնք, գտնում եք, գտնում են։Գտնում էի, գտնում էիր, գտնում էր, գտնում էինք, գտնում էիք, գտնում էին։

ընկնել-ընկնում եմ, ընկնում ես, ընկնում է, ընկնում ենք, ընկնում եք, ընկնում են։Ընկնում էի, ընկնում էիր,ընկնում էր,ընկնում էինք, ընկում էիք, ընկնում էին։

Posted in English 7

  1. the prettiest
  2. tallest
  3. cleverest
  4. the longest
  5. more difficult
  6. the best
  7. more expensive
  8. the most interesting
  9. tiniest
  10. longer-
  11. higher
  12. worst
  13. darker
  14. best
  15. the most difficult
  16. cheaper
  17. curliest
  18. heavier
  19. the kindest
  20. the best
  21. the slowest
  22. The greatest
  23. happiest
  24. laziest
  25. bravest
  26. biggest
  27. noisier
  28. longer
  29. fastest
  30. the most unpleasant
  31. more dangerous
  32. more nervous
  33. younger
  34. the oldest
  35. shorter
  36. the largest
  37. the most interesting
  38. the quickest
  39. nearest
  40. widest

Posted in Կենսաբանություն 7

Սողունների բազմացումը և զարգացումը

Լրացուցիչ աշխատանք ( աշխատանքը նախատեսված է դասարանում իրականացնելու համար)

Համացանցից գտնել  10 հետաքրքիր փաստեր սողունների մասին։

  1. Աշխարհում գոյություն ունի սողունների ավելի քան 8000 տեսակ: Նրանք բնակվում եմ յուրաքանչյուր մայրցամաքում, բայցի Անտարկտիկայից (այնտեղ չափազանց ցուրտ է):

2. Օձը տեղաշարժվում է հողին հենելով փորի վրա եղած թեփուկները, որոնց վրա ներսից տարբեր թեքությամբ ճնշում են կողոսկրերի ծայրերը: Եթե թեփուկները հենարան չունենան, օձը չի կարողանա շարժվել: Օրինակ նա կարող է արագ բարձրանալ ծառն ի վեր, սակայն ապակե մակերևույթին օձն անօգնական է:

3․ Օձերի   մաշկածածկույթի   տակ   կա   մի   շերտ`  միջնաշերտ,  որը   դատարկ  տարածություն   է   և   կատարում   է   ջերմամեկուսիչ   օդային   բարձիկի   դեր, երբ  նրանք   հպվում  են  շիկացած  քարերին:

4.Կոկորդիլոսի երախից ազատվելու համար պետք է բթամատերով ուժգին սեղմել նրա աչքերի վրա:

5. Քամելեոնի լեզուն կրկնակի երկար է նրա մարմնից:
6,Կոմոդո հսկայական մողեսները հարձակվում են անգամ եղջերուի և վարազի վրա
7. Օձը կարող է 3 տարի քնել:

8. Հնում կրիայի պատյանից սանր են պատրաստել:

9.Կրիաներն ապրում են բոլոր մայրցամաքներում և բոլոր եղանակային պայմաններում, թեև ցուրտ այնքան էլ չեն սիրում:

10. Կան շատ փոքրիկ կրիաներ (մարմնի երկարությունը՝ 7.5 սմ, քաշը՝ 50 գ, կան և բավական մեծերը (մարմնի երկարությունը՝ 254 սմ, քաշը՝ 600 կգ):

  1. Հայաստանում տարածված ի՞նչ սողուններ են ձեզ հայտնի, ներկայացնել մի քանի օրինակ։
    Անդրկովկասյան մողեսիկ, Անդրկովկասյան սահնօձ, արևմտյան վիշապիկ, Բազմագույն մողեսիկ
  2. Ներկայացնել սողունների բազմացումը
    Բոլոր սողունները բաժանասեռ կենդանիներ են և բազմանում են ներքին բեղմնավորմամբ: Սողունների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են երկկենցաղների բազմացման օրգաններին:
Posted in Հայոց լեզու 7

Անկախ դերբայներ

Անորոշ դերբայ-ել,ալ-երգել, խաղալ

Ենթակայական դերբայ- ող, ացող-երգող, խաղացող

Հարակատար դերբայ-ած, ացած-երգած, խաղացած

Համակատար դերբայ-իս /ելիս, ալիս/- երգելիս, խաղալիս

Սրանք հայերենի անկախ դերբայներն են։ Անկախ են կոչվում, որովհետև գործածվում են նախադասության մեջ ինքնուրույն՝ առանց օժանդակ բայի։

1․Կազմիր հետևյալ բայերի անորոշ, ենթակայական, հարակատար և համակատար դերբայները՝ սիրել-սիրող, սիրած, սիրելիս, գրել-գրող, գրած, գրելիս, կարդալ-կարդացող, կարդացած, կարդալիս, գնալ-գնացող, գնացած,գնալիս, փախչել-փախչող, փախած,փախչելիս, գտնել-գտնող, գտած, գտնելիս, մոտենալ-մոտեցող,մոտեցած,մոտենալիս, հարստանալ-հարստացող,հարստացած,հարստանալիս, թռչել-թռչող,թռչած,թռչելիս, վախեցնել-վախեցող,վախեցած,վախենալիս, հանգչել-հանգչող,հանգած,հանգչելիս, հանգցնել-հանգցնող,հանգցրած,հանգցնելիս, եռացնել-հեռացող,հեռացած,հեռանալիս, եռալ-եռացող,եռացած,եռացնելիս, սիրվել-սիրող,սիրած,լիրալիս, գտնվել-գնվող,գտնված,գտնվելիս, թռչկոտել-թռչկոտող,թռչկոտելիս, կտրատել-կտրատող,կտրատած,կտրատելիս։

Posted in Աշխարագրություն 7

Միջազգային հաղորդակցության ուղիները

  1. Ի՞նչ դեր ունի տրնասպորտը համաշխարհային տնտեսության գործում:
    Այն ապահովում է տարբեր տարածաշրջանների ու երկրների միջև բեռների և ուղևորների մեծածավալ փոխադրումը՝ ապահովելով համաշխարհային շուկայի ձևավորումը և աշխատանքի միջազգային բաժանումը:
  2. Տնտեսության զարգացման ներկա փուլում տրանսպորտի, որ տեսակն է ամենաարագը զարգանում: Պատասխանը հիմնավորել:
    Ներկայում ամենաարագ զարգացումն ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտը, քանի որ ճանապարհաշինարարության արդյունքում այն ավելի արագ է զարգանում։ 
  3. Նշել հետևյալ ջրային ավազանների ամենախոշոր նավահանգիստները.

Ճապոնական ծով, Միջերկրական ծով, Հյուսիսային ծով, Կարիբյան ծով,Պարսից ծոց, Մեքիսկական ծոց, Արաբական ծով, Բենգալական ծոց, Ջիբրալթարի նեղուց, Բաբ-է-Մանդեբի նեղուց, Հարավ-չինական ծով, Արևելաչինական ծով, պանամայի ջրանցք, Սուեզի ջրանցք, Սև ծով, կարմիր ծով, Բալթիկ ծով, Բոտնիկական ծով, Լա մանշի նեղուց, Արաբական ծով, Բենգալական ծոց, դեղին ծով, Ջիբրալթարի նեղուց, Սև ծոց, Կասպից ծով(լիճ), Սպիտակ ծով, Օխոտի ծով,

Բերինգի ծով, Բերինգի նեղուց: 

Posted in Հայոց լեզու 7

Եկեք ճիշտ գործածենք բայերը, 08.04.2024թ.

1.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ նախադասությանը համապատասխանողը։

ա) Երեխան երկար լաց (լինելիս, լինելուց) շնչակտուր եղավ և նվաղեց։

բ) Ցանկապատի վրայով (թռչելիս, թռնելիս) տղան ոլորեց ոտքը և ստիպված էր մի քանի օր անցկացնել անկողնում պառկած:
գ) Պարտադիր չէ՝ շշուկով խոսեք. երեխան քնած (չի, չէ):

դ) Դավադիր գնդակը թիկունքից էր (դիպել, դիպչել) նրան ու տեղնուտեղը սպանել:
ե) Այգում (զբոսնելիս, զբոսնելուց) անսպասելիորեն գտա մի քանի օր շարունակ ինձ չարչարող խնդրի լուծման ուղին

2. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Տնօրենն ավելացրեց, որ ինքը բոլորովին էլ դեմ (չէ, չի) այդ առաջարկությանը։
բ) Արդեն երեք հեքիաթ եմ պատմել, բայց երեխան դեռ քնած (չի, չէ):
գ) Բայց նա երբեք էլ կողմ (չէ, չի) եղել մեր՝ արտասահման մեկնելուն։
դ) Ես համոզվեցի, որ այդ երիտասարդը մարդ (չի, չէ) և երբեք էլ մարդ չի դառնա։

3. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Մանկամարդ աղջիկը, մոմակալը ձեռքին, միջանցքով քայլում էր շատ զգույշ, որ մոմը (չհանգեր, չհանգչեր) օդի հանդիպակաց հոսանքից։
բ) Երազում ես հաճախ (թռնում, թռչում) եմ, և դա գերագույն հաճույք է:
գ) Ճակատդ հարվածից կարմրել է, և եթե սառը թրջոց չդնես, (կուռչի, կուռի)։
դ) Հալածյալը (թռչեց, թռավ) ջրով լի խրամատի վրայով և կարողացավ խուսափել հետապնդողներից։
ե) Ոչ ոք երբևէ չի (փախչել, փախել) իր ճակատագրից, որքան էլ հեռու է եղել սնահավատությունից։

զ) Ծնողների անուշադրության պատճառով երեխան մտավ առվակը և (թռչեց, թրջեց) կոշիկներն ու գուլպաները:
է) Վիրավոր զինվորն ընկերոջը խնդրում էր իրեն (թողնել, թողել) և վերադառնալ խրամատ, բայց ընկերը ամեն կերպ ջանում էր վիրավորին օգնել:

4. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծեք ճիշտը.

ա) Քիմիական այդ նյութը (գործածվում է, գործ է ածվում) տարատեսակ օծանելիքներ պատրաստելու համար:
բ) Հարգելիս, (վեր մի՛ կաց, մի՛ վեր կաց). մենք նստած կզրուցենք:

գ) Սարեր ու ձորեր, իմ վիշտը (լացեք, լացեցեք), այս աշխարհում ինձ մխիթարող չունեմ:
դ) Գնա, քեզ հարմար ու քեզ արժանի տեղ գտիր, քեզ այս տունն այլևս (թողող, թողնող) չկա։
ե) Կրթությամբ լինելով բանասեր՝ Սուրենը անցավ վերապատրաստման դասընթաց  և (դարձավ, դառավ) հաշվապահ:

5. Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով հետևյալ բայերն այնպես, որ մի դեպքում արտահայտեն գործողության կատարման հրաման, մի դեպքում՝ պայման, մեկ այլ դեպքում՝ հարկադրանք: Կազմածդ նախադասությությունները համեմատի՛ր իրար հետ: Գալ, լալ, տալ, դառնալ, լինել, դնել, անել, սիրել, կարդալ, թռչել, թրջել, մոտենալ, մոտեցնել,հանգչել, մտնել:

Օրինակ՝ գալ- Արի՛ մեր քաղաք, որտեղ ամեն ինչ հետաքրքիր է: (հրաման): Կգամ, եթե խոստանաս ինձ լսել:(պայման) Պիտի գա, որովհետև խոստացել է: (հարկադրանք)

լալ-Չհամարձակվես լաց լինել(հրաման)։ Մի լացիր,որ մայրիկը շուտ գա (պայման)։Լաց եղիր,կօգնի(հարկադրանք)։
տալ-Տուր ինձ այդ գրիչը(հրաման)։Եթե այդ գիրքը տաս, ես կկարդամ(պայման)։Տուր ինձ քո պարագանները(հարկադրանք)։
դառնալ-Հենց հիմա ետ դարձիր(հրաման)։Եթե ես գերազանցիկ դառնամ, ուրեմն ինձ կնվիրեն պլանշետ(պայման)։Դու պետք է վերադառնաս տուն(հարկադրանք)։

Posted in Կենսաբանություն 7

 Միջատների բազմացումը և զարգացումը

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

  1. Ի՞նչ  բնորոշ հատկանիշներ ունեն հոդվածոտանիների տիպի ներկայացուցիչները։
    Հոդվածոտանիները երկկողմանի համաչափությամբ, հատվածավորված վերջույթներով և խիտինային ամուր ծածկույթով պատված հատվածավոր կենդանիներ են:
  2. Ի՞նչ կառուցվածք ունի միջատների շնչառական համակարգը։
    Թռիչքը օդային տարածությունում պահանջում է թթվածնի մեծ քանակ: Թթվածնի ակտիվ սպառումը իր հետևանքն է ունեցել միջատների շնչառական և արյունատար համակարգերի կազմավորվածության վրա:
  3. Ի՞նչ կառուցվածք ունի միջատների աչքերը։
    Միջատներին հիմնականում բնորոշ են մեկ զույգ բարդ աչքեր: Որոշ միջատներ, օրինակ՝ մեղուները, բացի պարզ աչքերից ունեն նաև բարդ աչքեր:Բարդ աչքը կազմված է մոտ 3000 փոքր, պարզ աչիկներից, որոնք գունանյութով մեկուսացած են: Այդ պատճառով դրանցից յուրաքանչյուրը տեսնում է առարկայի մի մասը, իսկ բոլոր աչիկները միասին ստեղծում են ողջ պատկերը:
  4. Ինչպե՞ս է ընթանում միջնատների թերի կերպարնափոխությունը։
    Այս դեպքում ձվից դուրս եկած թրթուրն արտաքին կառուցվածքով, կենսակերպով, սնման եղանակով նման է հասուն ձևին, սակայն տարբերվում է չափսերով: Մի քանի մաշկափոխությունից հետո միջատն ի վերջո հասունանում է և վերածվում հասուն ձևի:
  5. Ինչպե՞ս է ընթանում Միջատների լրիվ կերպարանափոխությունը։
    Այս դեպքում հետսաղմնային զարգացումը կապված է օրգանիզմի արտաքին և ներքին կառուցվածքի շատ խոր փոփոխությունների հետ: Ձվից դուրս եկած թրթուրը շատ նման է օղակավոր որդի: Նրա մարմինը տարբերակված չէ, չունի թևեր, բերանային ապարատն այլ տիպի է, ճանճի թրթուրներն ընդհանրապես անոտ են: Օրինակ՝ թիթեռը ունի ծծող, իսկ նրա թրթուրը՝ կրծող բերանային ապարատ: Թրթուրը որպես առանձնյակ սնվում է, աճում, տեղաշարժվում, զարգանում, որից հետո հասնելով հասունության հստակ մակարդակի՝ անցնում է կերպարանափոխության: Թրթուրը դադարում է սնվել, տեղաշարժվել, ամրանում է ծառի ճյուղին և տեղափոխվում հանգստի շրջան, որը կոչվում է հարսնյակային: