Posted in Մայրենի, Աթաբեկ Խնկոյան, Uncategorized

Աթաբեկ Խնկոյան

Աթաբեկ Հովհաննեսի Խնկոյանը ծնվել է Փամբակի շրջանի Ղարաբոյա գյուղում (այժմ կրում է Խնկոյան անունը)։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում՝ տիրացու Կարապետի ծխական դպրոցում, 1880 թվականից՝ Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի)՝ Մարտիրոս Պողոսյանի մասնավոր կրթարանում, ապա՝ երկու տարի անց՝ քաղաքային դպրոցում։ 18901910 թվականներին ստանում է որպես ուսուցիչ պաշտոնավարելու իրավունք։ Շուրջ 35 տարի նա մանկավարժական աշխատանք է կատարում տարբեր վայրերի, այդ թվում՝ հայրենի գավառի դպրոցներում: Ապա՝ Նալբանդ գյուղի դպրոցից, Հովհաննես Թումանյանի աջակցությամբ 1911 թվականին տեղափոխվել է Թիֆլիս, աշխատակցել «Հասկեր» ամսագրին, ուսուցչություն արել Ստեփան Լիսիցյանի պանսիոնում ու քաղաքային դպրոցում: Աթաբեկ Խնկոյանը 1923 թվականին լուսժողկոմատի կողմից հրավիրվում է Երևան՝ գրական-մանկավարժական աշխատանքի: Աշխատակցել է «Աշխատավոր», «Նոր աշխատավոր», «Աղբյուր», «Մաճկալ», «Հասկեր»«Հայաստանի աշխատավորուհի» պարբերականներին։