Posted in Մայրենի

Եթե ես լինեի

Եթե ես լինեի շոկոլադագործ, ապա աշխարի բոլոր մանուկները շոկոլադի պակաս չէին ունենա:Ես կպատրաստեի շոկոլադներ զանազան գույներով, գեղեցիկ փաթեթավորումներով: Ես շոկոլադները կլցնեի մի մեծ զամբյուղի մեջ և այդ շոկոլադները կբաժանեի մանուկներին:

Posted in Մայրենի

Ռոդարի

Ապրում էր մի մարդ,
Անհանգիստ մի մարդ:
Նա շրջագայել էր ողջ մոլորակով,
Փնտրել էր ամբողջ երկրով մեկ
Մի անսխալ երկիր:
Բայց, ցավոք, հույսերը զուր էին
Ամենուր հանդիպում էր սխալների՝
Ե՛վ հյուսիսում, և՛ հարավում,
Ամենափոքր տարածաշրջաններում
Ամենուր սխալներ էին:
Ուրեմն նա անիմա՞ստ էր փնտրում,
Ո՛չ, մենք դրա հետ համամիտ չենք:
Պետք է այլ նպատակ դնել:
Փնտրել լրիվ ուրիշ ճանապարհ.
Դադարել շրջել աշխարհից աշխարհ,
Անհանգստացնել ողջ մոլորակը,
Այլ քո երկրում պետք է շտկես
Սխալները մեկ առ մեկ:

Թարգմանեց Մկրտչյան Լիլիթը
Դպրոց-պարտեզ, 5-2դասարան

  1. Մտովի շրջագայիր հերոսի հետ, գրիր, թե որ երկրներում շրջեցիք և ի՞նչ սխալներ տեսաք:
    Մենք գնացինք Չինաստան,որտեղ տեսանք թե մարդիկ ինչպես են կենդանիներին ողջ-ողջ ուտում:Հետո գնացինք Գեռմանիս, տեսանք թե ինչպես են մարդիկ իրար հանդեպ անտարբեր:
  2. Ի՞նչ սխալներ ես դու գործել, որոնց համար զղջացել ես:
    Ես ստել եմ մայրիկիս, որ դասերս պատրաստել եմ, ապա մայրիկս իմացել է այդ մասին, բարկացել, իսկ ես զղջացել եմ ու խոստացել, որ էլ չեմ ստի:
  3. Ի՞նչ է սխալը:
    Սխալը վատ արարք է:
Posted in Մայրենի

1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր։
Թալիսման-թելիսման հանդիպացող
դերվիշ-վիշապ
վարանել-մտածել
սարսափ-ահ վախ
երկյուղ-վախ
ժանտախտ-հիվանդություն
փարատել-հույսը կտրել
2․ Երկրորդ հատվածից դուրս գրիր 5 ածական և 5 գոյական։
Գոյական-թագավոր, ջուլհակ, ճնճղուկները, ցորեն, աղուն:
Ածական-հասարակ, տարօրինակ, անդադար, ինքնաշարժ:
3․ Հատվածից դուրս գրիր անձ և իր ցույց տվող գոյականներ։
Անձ- թագավոր, նազիր-վեզիրները, ջուլհակ, եղբայր, վարպետ, գիտնականները, հյուրին, քաղաքացիք:
Իր-սագերը, թռչուններ, տուն, դերվիշ, ծախք, գավազան, սխտոր, ձու, հավ, գլխարկ, ոսկի, ակոս, սոխ, գլուխ, կորեկ, երկիր, զորեր, գործարան, ազգ:
4․ Հնարագիտություն, թագավոր, կտավ, կախարդական, անմահական, գլուխ, արհեստասեր բառերը բաղադրիչների բաժանի՛ր, որոշի՛ր կազմությունը։
Հնարագիտություն-հնար-ա-գիտելիք-ություն-բարդ ածանցավոր
թագավոր-թագ-ավոր-ածանցավոր
կտավ-պարզ
կախարդական-կախարդ-ական-ածանցավոր
անմահական-ան-մահ-ական-ածանցավոր
գլուխ-պարզ
արհեստասեր-արհեստ-ա-սեր-բարդ
5․ Հատվածը սովորիր պատմել թագավորի անունից։
6․ Հատվածը վերնագրիր բառով, ապա բառակապակցությամբ։
Թագավորը
Արհեստասեր թագավորը:

Posted in Մայրենի

Հնարագետ ջուլհակը

  1. Ինչո՞ւ են մարդիկ այդպես վախենում դերվիշից։
    Մարդիկ վախենում են դերվիշից, քանի որ գիտնականները մեկնաբաննում էին թե դերվիշը իրենց երկիր սով ու հիվանդություննե տարածելու:
  2. Քո կարծիքով ի՞նչ էր մտածում դերվիշը,
    պատասխանդ պատճառաբանիր։
    Անբողջ աշխարհը իրենցն է:
  3. Վերնագրիր հատվածը։
    Դերվիշի հանելուկը:
Posted in Մայրենի

Այն բառերը, որոնք ցույց են տալիս գոյականի հատկանիշը, կոչվում են ածականներ, օր.`խոշոր աչքեր, բարի ժպիտ, փոքրիկ տուն…

Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞ հարցերին: Ինչպիսի՞ երեխա- չարաճճի երեխա, ինչպիսի՞ շենք-բարձրահարկ շենք….

1.Գրիր տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար, այգի, ծաղիկ, գիրք, գորգ։
Նկար-սիրուն, գունավոր, մեծ
Այգի-գեղեցիկ, պտղատու, ծաղկառատ
Ծաղիկ-հոտավետ, բուրավետ, անուշահոտ
Գիրք-հետաքրքիր, հաստափոր, նկարազարդ
Գորգ-հայկական, փափուկ, նախշազարդ:

2.Լրացրու նախադասությունները` ընդգծված գոյականներին տալով  հետևյալ ածականներից որևէ մեկը՝վաղեմի, գազազած, կանաչապատ, անսպառ, փոքրամարմին,ստվերախիտ:

Աղջիկը անհանգիստ շուրջն էր նայում: Ձիավորները սրարշավ հասան մի դաշտավայր:
Երջանկություն պատել էր պատանու սիրտը: Ամբոխը հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը: Ճամփորդները հասան մի անտառ և սպասեցին իրենց ուղեկցին: Ընկերները փոքրիկ առիթով վիճել էին և բաժանվել իրարից:
Փոքրամարմին աղջիկը անհանգիստ շուրջն էր նայում:Ձիավորները սրարշավ հասան մի կանաչապատ դաշտավայր:
Անսպառ երջանկությունը պատել էր պատանու սիրտը:Գազազած ամբոխը հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը: Ճամփորդները հասան մի ստվերախիտ անտառ և սպասեցին իրենց ուղեկցին:Վաղեմի ընկերները փոքրիկ առիթով վիճել էին և բաժանվել իրարից:

3.Դուրս գրիր բոլոր ածականները:

Առավոտյան պայծառ արևը շողում էր կապտավուն երկնքում: Սառնորակ ու մաքուր օդում տարածվել էր երփներանգ ծաղիկների արբեցնող բույրը: Անահիտը հագավ վարդագույն վերնաշապիկը, դրեց ճերմակ գլխարկը ու երջանիկ ժպիտով դուրս նայեց կիսաբաց լուսամուտից: Շուրջբոլորը սավառնում էին թռչունները՝ գարնան հիասքանչ օրով խենթացած:
Պայծառ, կապտավուն, սառնորակ, մաքուր, երփներանգ, արբեցնող, վարդագույն, ճերմակ, երջանիկ, կիսաբաց, հիասքանչ:

4.Հետևյալ գոյականներից ստացիր ածականներ և գրիր:

Հնություն, մեծություն, լավություն, երջանկություն, հնչեղություն, ագահություն, ստորություն, հաջողություն, լայնություն, երկարություն:
Հնություն-հին, մեծություն-մեծ, լավություն-լավ, երջանկություն-երջանիկ, հնչեղություն-հնչեղ, ագահություն- ագահ, ստորություն-ստոր, հաջողություն-հաջող, լայնություն- լայն, երկարություն-երկար:

Ածականի համեմատության աստիճանները

Կան ածականներ, որոնց ցույց տված հատկանիշը համեմատելի է: Համեմատության աստիճանները երեքն են՝ դրական, բաղդատական, գերադրական:

Դրական սատիճանում բառն իր ուղիղ ձևն ունի, օրինակ՝ լավ, բարի, գեղեցիկ…

Համեմատական աստիճանում այն համեմատվում է մեկ այլ հատկանիշի հետ, որի համար օգտագործում ենք ավելիպակաս բառերը, օրինակ` ավելի լավ, ավելի բարի, պակաս գեղեցիկ…

Գերադրական աստիճանում ածականը ցույց է տալիս մի այնպիսի հատկանիշ, որը բոլորից լավն է: Կազմվում է ամենա բառի կամ գույն ածանցի միջոցով,  օրինակ` ամենալավ կամ լավագույն, ամենագեղեցիկ կամ գեղեցկագույն, ամենաբարի…

Կատարիր առաջադրանքները

Հետևյալ ածականները եթե հնարավոր է դրեք համեմատության երեք աստիճաններով՝ Մաքուր, հին, կարմիր, դաժան, կարճ:
Մաքուր-ավելի մաքուր, ամենա մաքուր
Հին-ավելի հին, ամենա հին
Կարմիր-ավելի կարմիր, կարմրագույն
Դաժան-ավելի դաժան, ամենադաժան
Կարճ-ավելի կարճ, ամենակարճ

Դուրս գրել ածականները և գոյականները:

Հրամանատարը հասավ սիրելի ընկերներին, որպեսզի երկրորդ անգամ փրկի նրանց վտանգից: (3 գոյական, 1 ածական)
Սիրելի-ածական
Հրամանատարը,ընկերներին, վտանգից-գոյական:

Երբ հեռվում հանգչեցին վերջին լույսերը, փոքրիկ Անահիտը երկու անգամ շշուկով ասաց: (3 գոյական, 2 ածական)
Վերջին, փոքրիկ-ածական
Լույսերը, Անահիտը-գոյական:

Ես սիրում եմ հորդառատ անձրևը. այն իմ մեջ հաճելի հիշողություններ է արթնացնում: (2 գոյական, 2 ածական)
Հորդառատ, հաճելի-ածական
Անձրևը, հիշողություններ-գոյական:

Առաջին անգամն էր, որ նա ջերմ սեր էր զգում կրտսեր քրոջ` Մարգարիտի հանդեպ: (3 գոյական, 2 ածական)
Ջերմ, կրտսեր-ածական
Սեր, քրոջ, Մարգարիտի-գոյական:

Նա հարյուր հատ գունավոր ծաղիկներ էր ուզում, որպեսզի դրանցով զարդարեր գեղեցիկ զույգի հարսանեկան տոնը: (2 գոյական, 3 ածական)
Գունավոր, գեղեցիկ, հարսանեկան-ածական
Ծաղիկներ, տոնը-գոյական:

Posted in Մայրենի
  1. Քեզ անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    Սովդաքար — վաճառական
  2. Համքար — արհեստակից
  3. Հոգոց — հոգեհանգստյան արարողություն
  4. Թվարկի՛ր հերոսներին և բնութագրի՛ր նրանց  մեկ դիպուկ բառով:
  5. Վաճառական-անխիղճ
  6. Գործակատար-հնարամիտ
  7. Փորձի՛ր ապացուցել, որ թագավորը՝
  8. Ըստ բնագրի թագավորը խելացի, հնարամիտ, արդարադատ ու բարի էր, քանի որ մեր հերոսները իրենց արարքներին համապատասխան գնահատական ստացան թագավորի կողմից:

ա. խելացի ու հնարամիտ էր
բ.  արդարադատ էր
գ.  բարի էր:

4. Մեղադրի՛ր վաճառականին:
Արդարացրո՛ւ վաճառականին:
Ես մեղադրում եմ վաճառականին, որ խիղճ չունի:
Ես արդարացնում եմ վաճառականին, որովհետև նրանց պայմանագիրը չէր լրացել:

5. Մեղադրի՛ր գործակատարին:
Արդարացրո՛ւ գործակատարին:
Ես մեղադրում եմ գործակատարին, որ սուտ լուր տարածեց ժողովրդի մեջ վաճառականի մահվան մասին:
Ես արդարացնում եմ գործակատարին, որովհետև նա իր աշխատանքի դիմաց էր վաճառականից գումար պահանջել:

Posted in Մայրենի

Գյուղացու տղան

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.

― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։

― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։

― Քանի՞ տարով կվերցնեք։

― Տասը տարով։

― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։

― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։

Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։

Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։

Հինգ տարին որ լրանում է՝ գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «Հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ տիրոջդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա՝ չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է տիրոջդ խղճին, որքան կտա՝ կվերցնես, շատ թե քիչ»։

Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է տիրոջ մոտ և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և ե՛կ»։

Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։

Գործակատարը վրդովվում է, թե՝ պարո՛ն, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև՝ Աստված, ներքև՝ դուք, հայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվե՛ք գնամ։

— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։
Տղան տխուր դուրս է գալիս շեմից և քայլերն ուղղում դեպի գյուղ: Նա մտածում է, որ վաճառականը անարդար գտնվեց իր հանդեպ: Դեպի գյուղ տանող ճանապարհը երկար էր: Տղան մտածեց, որ ինքը վաճառականի արհեստն է սովորել և ուր էլ գնա կարողանալու է վաստակել իր հացը:Այնպես որ տխրել հարկավոր չե:

Posted in Մայրենի

Պահարան-պահարանում, պահարանի վրա, պահարանի մեջ, պահարանի տակ, պահարանից:
պահակ- պահակից, պահակի մոտ, պահակի:
խողովակներ-խողովակներում, խողովակներից, խողովակներով:
դարակներ-դարակներում, դարակում, դարակից, դարակի վրա:

1.բույնը
2.բնին
3.բնից
4.բնով
5.բնում
6.ծովը
7.ծովին
8.ծովից
9.ծովով
10.ծովում

Քյոնիգսբերգում,մոլորակը, համակարգը, տիեզերքը, ընթացքում, քաղաքից, գյուղ, Քյոնիգսբերգից:

Posted in Մայրենի

ԱՎ. Իսահակյան <>

Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր,

Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,

Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր,

Մեռնում էր, աչքը` ջրի երազին:

Քնքուշ պարիկը տեսավ դալկահար

Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.

-Տուր ինձ այն, ինչ-որ թանկ է քեզ համար,

Էն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:

Մեռնող աղավնին խորհում է ինքնին.

-Էն թանկագինը կյանքն է անպատճառ.

Ա~խ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին:

-Էհ լավ, թող լինի. տուր և նորից առ:

Պարիկը ցողեր սրսկեց վերքին,

Աղավնին բացեց աչքերը ոսկի,

Ու թևին տալով` ծափեց խնդագին.

-Ե՞րբ կուզես կյանքս, նազելի ոգի:

-Թևերդ կուզեմ, կյանքդ քեզ լինի:

-Թևե՞րս… ինչպե՞ս, օ~հ, երբեք, երբեք.

Առանց թռիչքի կյանքը գին չունի

Կյանքս առ,- թռչունն ասաց սրտաբեկ:

-Թռիր, սիրելիս, ազատ ու վայրի,

Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին

Թե ինչն է թանկը կյանքից ավելի…,-

Ասաց ջրերի լուսեղեն ոգին:

Այս պատմությունն այն մասին է, որ մի վիրավոր աղավնի ընկած է աղբյուրի կողքին ու նրան է մոտենում փերին: Փերին ուզում է փրկել աղավնու կյանքը ու խնդրում է իրեն տալ աղավան համար ամենաթանկը: Աղավնին կյանքն է առաջարկում, սակայն փերին թևերն է ուզում: Աղավնին ասում է, որ չի կարողանա թռչել առանց թևերի, իսկ այդ դեպքում ում է պետք իր կյանքը: Փերին ժպտում է, բուժում աղավնուն ու ասում, որ աղավնին գնա ու պատմի իր համար ամենաթանկ բանի մասին:

Posted in Մայրենի

Այգում մի մարդ բահով գործ էր անում:
Այգում մի մարդ մկրատով գործ էր անում:
Այգում մի մարդ թիակով գործ էր անում:

Հիանում էր երգով
Հիանում էր ընկերներով
Հիանում էր աշխարհով
Հիանում էր շարժումներով

Ամեն առավոտ դպրոց եմ գնում:
Մի մեքենա մոտեցավ մեր դպրոցին:
Այսօր Արան վերջինը դուրս եկավ դպրոցից:
Մեր դպրոցով բոլորս էլ հիանում ենք:
Ես ու քույրս սովորում ենք դպրոցում:

Պառկել ծովափին:
Պառկել մահճակալին:
Պառկել անդունդի եզրին:
Պառկել գետի ափին:
Պառկել անտառի բացատում:
Պառկել անկողնուն:
Պառկել հիվանդանոցում:

Ես անտառում մնացի մեկ օր։

Անտառից դուրս ես տեսա տներ։

Արամը անտառում գտավ սունկ։

Անտառը շատ գեղեցիկ էր։