Posted in Մայրենի

Գարնանային ընթերցումներ. նորից կարդա Վահան Տերյանի ,,Գարուն,, բանաստեղծությունը և պատասխանիր հետևյալ հարցերին։
Գարուն
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Հարց ու պատասխան.

Ի՞նչ եմ լսում և տեսնում բանաստեղծությունը կարդալիս։
Ես զգում եմ գարնան շունչը:
Ի՞նչ եմ զգում բանաստեղծությունը կարդալիս։
Ես զգում եմ, որ գարունը շատ գեղեցիկ է:
Ի՞նչ մտքեր ծնվեցին բանաստեղծությունը կարդալիս։
Ես ցանկացա բակ վազել, խաղալ ու վայելել արևի ջերմությունը:
Ինչպե՞ս կվերնագրեի։
Գարնան գալուստը: