Posted in Մայրենի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում

Եղիշե Չարենց

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Արևահամ բար-արևի համ ունեցող միրք
սազ-երաշտական գործիք
վիշապաձայն-վիշապի ձայնի նման ահարկու
հեզաճկուն-նազանքով

Posted in Մաթեմատիկա
  1. Թվերի գումարը գրի առեք խառը թվի տեսքով
  2. 2 + 6/7= 2 ամբողջ 6/7
  3. 5 + ¼= 5 ամբողջ ¼
  4. 9 + 2/5= 9 ամբողջ ⅖
  5. 1 + 8/9= 1 ամբողջ 8/9
  6. 15 + 11/12= 15 ամբողջ 11/12
  7. 104 + 3/7= 104 ամբողջ 3/7
  8. Խառը թիվը ներկայացրե՛ք բնական թվի և կանոնավոր կոտորակի տեսքով
  9. 3 ամբողջ 4/5= 3+ 4/5
  10. 21 ամբողջ ½= 21+ ½
  11. 8 ամբողջ 11/12= 8+ 11/12
  12. 32 ամբողջ ¾ = 32+ ¾
  13. 1 ամբողջ 103/125= 1+ 103/125
  14. 200 ամբողջ 344/625= 200+ 344/625
  15. Խառը թիվը ներկայացրե՛ք անկանոն կոտորակի տեսքով.
  16. 18 ամբողջ 3/7 =7×18+3/7=129/7
  17. 2 ամբողջ 1/3 =3×2+1/3=7/3
  18. 7 ամբողջ 5/9 =9×7+5/9=68
  19. 25 ամբողջ ¾ =4×25+3/4=103/4
  20. Անկանոն կոտորակը վերածե՛ք խառը թվի
  21. 19/2=9 ամբողջ 1/2
  22. 49/3=16 ամբողջ 1/3
  23. 219/5
  24. 34/7
  25. 881/18
  26. 600/13
  27. 25/4
  28. Համեմատե՛ք թվերը՝ ներկայացնելով խառը թվի և անկանոն կոտորակի տեսքով.
  29. 3 ամբողջ 2/5 և 2 ամբողջ ½
  30. 4 ամբողջ ¼ և 4 ամբողջ ¾
  31. 7 ամբողջ 11/12 և 8 ամբողջ 11/12
  32. 5 ամբողջ 19/20 և 5 ամբողջ 18/19
  33. Խառը թվերը վերածելով անկանոն կոտորակների՝ կատարե՛ք գումարում.
  34. 2 ամբողջ 3/5 + 2/5
  35. 7 ամբողջ 4/9 + 5/9
  36. ¼ + 3 ամբողջ 5/16
  37. 5/6 + 4 ամբողջ 7/18
  38. Ուղղանկյան լայնությունը 2 սմ է, իսկ երկարությունը՝ 3/5 սմ-ով ավելի: Որքա՞ն է ուղղանկյան պարագիծը:
  39. Ուղղանկյան պարագիծը 10 սմ է, նրա կողմերից մեկի երկարությունը ¾ սմ: Որքա՞ն  են ուղղանկյան մյուս երկարությունները: