Posted in Uncategorized

Եղիշե Չարենց

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Posted in Մայրենի

ԱՎ. Իսահակյան <>

Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր,

Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,

Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր,

Մեռնում էր, աչքը` ջրի երազին:

Քնքուշ պարիկը տեսավ դալկահար

Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.

-Տուր ինձ այն, ինչ-որ թանկ է քեզ համար,

Էն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:

Մեռնող աղավնին խորհում է ինքնին.

-Էն թանկագինը կյանքն է անպատճառ.

Ա~խ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին:

-Էհ լավ, թող լինի. տուր և նորից առ:

Պարիկը ցողեր սրսկեց վերքին,

Աղավնին բացեց աչքերը ոսկի,

Ու թևին տալով` ծափեց խնդագին.

-Ե՞րբ կուզես կյանքս, նազելի ոգի:

-Թևերդ կուզեմ, կյանքդ քեզ լինի:

-Թևե՞րս… ինչպե՞ս, օ~հ, երբեք, երբեք.

Առանց թռիչքի կյանքը գին չունի

Կյանքս առ,- թռչունն ասաց սրտաբեկ:

-Թռիր, սիրելիս, ազատ ու վայրի,

Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին

Թե ինչն է թանկը կյանքից ավելի…,-

Ասաց ջրերի լուսեղեն ոգին:

Այս պատմությունն այն մասին է, որ մի վիրավոր աղավնի ընկած է աղբյուրի կողքին ու նրան է մոտենում փերին: Փերին ուզում է փրկել աղավնու կյանքը ու խնդրում է իրեն տալ աղավան համար ամենաթանկը: Աղավնին կյանքն է առաջարկում, սակայն փերին թևերն է ուզում: Աղավնին ասում է, որ չի կարողանա թռչել առանց թևերի, իսկ այդ դեպքում ում է պետք իր կյանքը: Փերին ժպտում է, բուժում աղավնուն ու ասում, որ աղավնին գնա ու պատմի իր համար ամենաթանկ բանի մասին: