Posted in Մայրենի 6

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳԱՐՈՒՆ

  • Որևէ լավ, ասելիքով ֆիլմ կընտրես, կնայես ու բլոգումդ կգրես քո կարծիքը ֆիլմի, սցենարի, կերպարների, մտքերի մասին:

Ֆիլմ<<Հրաշքը>>

<<Հրաշքը >>ֆիլմը նկարահանվել է 2017 թվականին ամերիկուհի գրող Ջարամիլո Պոլասիոյի համանուն վեպի հիման վրա։
Ֆիլմը մի տղայի մասին է, ով ծնվել է հազվագյուտ հանդիպող հիվանդությամբ, որ ո՛չ լսում էր, ո՛չ տեսնում, ո՛չ խոսում ու ոչ էլ ինքնուրույն շնչել էր կարողանում։ Նա մինչև 11 տարեկան հասակը տարել է 27 վիրահատություն, որպեսզի կարողանա այս ամենն անել։
Տղան առաջին անգամ դպրոց է հաճախում հինգերորդ դասարանում, սակայն խելացի է և շատ բանիմաց։ Վիրահատությունների պատճառով նրա դեմքը շատ այլանդակված է, և ինքը շատ է ամաչում հասակակիցներից։
Սկզբում նրան շատ են ծաղրում դպրոցում։ Իսկ հետո, երբ նկատում են թե որքան խելացի ու ընկերասեր է, սկսում են շփվել և ընկերություն անել նրա հետ։

Ֆիլմի գաղափարնն այն է, որ յուրաքանչյուր մարդ ծնվում է յուրովի և նման չէ մյուսներին։ Ապա պետք է ընդունել յուրաքանչյուրին այնպիսին, ինչպիսին, որ նա կա։