Posted in Մաթեմատիկա 6

Լրացուցիչ(տանը)

7) Երկուլիտրանոց և երեքլիտրանոց անոթներով տեղափոխում են 80 լ արևածաղկի ձեթ։ Երկուլիտրանոց անոթների քանակը նույնն է, ինչ որ երեք լիտրանոցներինը։ Ընդամենը քանի՞ անոթ է օգտագործված։

Լուծում
2+3=5
80:5=16
16×2=32
Պատ՝․ 32 հատ անոթ։

8) Հետևյալ թվերից յուրաքանչյուրը փոքրացրե՛ք 100 անգամ.

ա) 32,11=0.3211      բ) 0,005=0.00005        գ) 2,32=0.0232         դ) 1534,1=15.341

Posted in Բնագիտություն 6

Բույսի գեներատիվ օրգանները

Ծաղիկը շատ բույսերի ամենավառ և տեսանելի մասն է: Ծաղիկները կարող են լինել մանր կամ խոշոր, վառ գունավորված կամ կանաչ, հոտավետ կամ անհոտ, մենահատ կամ հավաքված ծաղկաբույլերում:
Ծաղիկների հիմնական գործառույթը օրգանիզմի բազմացման համար պտուղներ և սերմեր առաջացնելն է:
Ծաղիկը ցողունին միանում է ծաղկակոթի միջոցով: Ծաղկակոթի վերին լայնացած մասի վրա տեղակայված են բաժակաթերթիկները, պսակաթերթիկները, վարսանդը, առէջները:
Վարսանդը բույսի իգական սեռական օրգանն է, առէջը՝ արական սեռական օրգանը: Այն ծաղիկները, որոնք ունեն և՛ վարսանդ, և՛ առէջներ, կոչվում են երկսեռ ծաղիկներ:
Պտուղների ամենակարևոր գործառույթը սերմերի պահպանումն ու տարածումն է: Պտուղները լինում են հյութալի և չոր:

Հարցեր՝
1. Ինչի՞ց է առաջանում սերմը:
Սերմերը առաջանում են բույսի ծաղկից: Սերմերով բույսը տարածվում է բնության մեջ և բազմանում: 
2. Ի՞նչ մասերից է կազմված սերմը:
Արտաքինից սերմը ծածկված է հաստ սերմնամաշկով։ Այն պաշտպանում է սերմի պարունակությունը չորացումից, հիվանդաբեր մանրէների ներթափանցումից և մեխանիկական վնասվածքներից։ Սերմնամաշկի տակ գտնվում է սաղմը ապագա փոքրիկ բույսը, և պաշարային սննդանյութերը։
3. Ինչի՞ց է առաջանում պտուղը:
Պտուղները առաջանում են բույսի ծաղկից: Պտուղը սեռական բազմացման հետևանքով առաջացող օրգան է, որը պարունակում է սերմեր: 
4. Ինչու՞ են վարսանդը և առէջները համարվում բույսի գլխավոր մասեր
Վարսանդը և առէջները համարվում բույսի գլխավոր մասեր , որովհետև վարսանդը բույսի իգական սեռական օրգանն է, իսկ առէջը արական սեռական օրգան: 

Posted in Մաթեմատիկա 6

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

1) Մի երևակայական երկրում գիտեն գրել միայն 2 և 8 թվանշանները։ Քանի՞ միանիշ, երկնիշ և եռանիշ բնական թվեր կարող են գրվել այդ երկրում։
1) 2, 8
1) 28, 82,22,88
1) 222,882,228,888

2) Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք թվաբանական գործողությունների նշաններից մեկը ( + , – , ⋅ , ։ ), որպեսզի ստացվի հավասարություն.

ա) 5 + 2 = 49 : 7,          գ) 6 + 7 = 24 — 11,           ե) 18 — 10 = 2 x 4,

բ) 30 — 25 = 20 : 4,      դ) 7 x 5 = 80 — 45,            զ) 55 — 11 = 44 + 0։

3) Թեյամանի և երեք բաժակների տարողությունը 1300 գ է։ Թեյամանի տարողությունը 500 գ-ով ավելի է, քան բաժակինը։ Ինչքա՞ն են թեյամանի և բաժակի տարողությունները։
Լուծում
3)բաժակը` 200 գրամ
Թեյամանը` 700 գրամ

4) Հետևյալ թվերից յուրաքանչյուրը մեծացրե՛ք 10 անգամ.

ա) 70,2, բ) 832,04, գ) 200, դ) 0,08։