Posted in Մայրենի 6

Լրացուցիչ կրթություն (տանը)

Առաջադրանքները կկատարես մինչ երկուշաբթի:

1.Բառաշարքերում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
Ջլատել, վատաբանել, հանգցնել,  վհատվել, մարել, հուսալքվել, փնովել, պղծել, մասնատել, հուսահատվել, պառակտել, ապականել, շիջել, պախարակել, արատավորել:

1)Ջլատել-մասնատել-պառակտել,
2)վատաբանել-փնովել,
3)հանգցնել-շիջել,
  4)վհատվել-հուսահատվել-հուսալքվել
5)ապականել-պախարակել-արատավորել


2.Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի 5 զույգ:
Կեսօր, հանդարտություն, այգաբաց, միջօրե, խաղաղություն, դայլայլ, հավերժություն, կատար, արշալույս, գագաթ,փայփայանք, հավիտենություն:

1) կեսօր-միջօրե
2) հանդարտություն-խաղաղություն
3) կատար-գագաթ
4) հավերժություն-հավիտենություն
5)այգաբաց-արշալույս

3.Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների 5 զույգ:
Քնքուշ, ազնիվ, փոթորկուն, դժոխային, նենգ, բիրտ, ողորկ, հանդարտ, խորդուբորդ, եդեմային:
1) Քնքուշ- բիրտ,
2) ազնիվ-նենգ,
3) փոթորկուն- հանդարտ,
4) դժոխային- եդեմային,
5) ողորկ-խորդուբորդ.


4.Երկու շարքերից ընտրել արմատ և ածանց և կազմել ածանցավոր գոյականներ:
Ա. Հիվանդ, ելք, գոգ, ջերմ, արգելել, ավազ, ճահիճ, գերեզման, ամուր, կտակ, դարբին, հյուր, ծառ, աղոթել, աշխատել, ծիրան, այգի, լվանալ, բույր, կտակ, դպիր, արվեստ:
Բ. -անոց, -արան, -ոց, -ստան, -ուտ, անք:

Հիվանդանոց, հյուրանոց, ծիրանանոց, արվեստանոց, ելարան, կտակարան, աղոթարան, լվացարան, գոգնոց, ջերմոց, արգելոց, գերեզմանոց, ամրոց, դարբնոց, դպրոց, այգեստան, բուրաստան, ծառաստան, ավազուտ, ճահճուտ, աշխատանք։


5. Տրված արմատներով կազմիր մեկական հոդակապով ու անհոդակապ բարդ բառ:
Ջուր, լույս, հաց, որս, երգ, արյուն, արվեստ, աստղ, օգուտ:
Օրինակ՝ ջրհոր-մրգաջուր:

Ջրամբար-հանքաջուր,
լուսարձակ-արշալույս,
հացթուխ-հացատուն,
ձկնորս-արջաորս,
երգարվեստ-երգահան,
արյունարբու-արյունաբջիջ,
պարարվեստ-արվեստագետ,
ծովաստղ-աստղագետ,
հանրօգուտ-օգտաբեր:
Օրինակ՝ ջրհոր-մրգաջուր: