Posted in Պատմություն 6

ԿԱՏԱՐԵ՛Ք ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ։

1․ Հայոց ո՞ր թագավորի օրոք Քրիստոնեությունը սկսվեց տարածվել Հայաստանում։
301 թվականին՝ Հայոց Տրդատ Գ Մեծ թագավորի օրոք,  քրիստոնեությունը պաշտոնապես հռչակվել է Մեծ Հայքի թագավորության պետական կրոն և սկսել բռնի կերպով տարածվել ամբողջ Մեծ Հայքի տարածքում։ 

2․ Ի՞նչ քաղաքականություն էր վարում Վաղարշ 1-ին Արշակունին Մեծ հայքի նկատմամբ։
Վաղարշ I–ը, մեծաքանակ զորքով մտնելով Հայաստան, պաշարում է Տիգրանակերտը: Վաղարշը դադարեցնում է Տիգրանակերտի պաշարումը` պայմանով, որ Տրդատին Հայոց թագավոր ճանաչելու առաջարկով դեսպանություն ուղարկվի Հռոմ:

3․ Ներկայացրե՛ք հայ-պարթևական դաշինքը և Հռանդեայի ճակատամարտը։
62 թ. գարնանը Արածանիի ափին՝ Հռանդեա վայրում, տեղի ունեցած ճակատամարտում Պետոսի լեգեոնները պար տություն են կրում Վաղարշի ու Տրդատի գլխավորած հայ–պարթևական ուժերից: Հռոմեական զինվորներն, ի նշան պարտության, ծնկաչոք անցնում են հայ–պարթևական զորքի նիզակների՝ «լծի» տակով: Դա մեծագույն խայտառակություն էր հռոմեական անպարտելի համարվող բանակի համար:

4․ Ինչպե՞ս Տրդատ 1-ինը բազմեց հայոց գահին։
Ներոն կայսրը ճիգեր էր գործադրում փրկել Հռոմի հեղինակությունը: Նա որոշում է շարունակել պատերազմը: Երբ Վաղարշի պատվիրակությունը ժամանում է Հռոմ, կայսրը հայտնում է, որ կճանաչի Տրդատի գահակալությունը, եթե նա անձամբ գա իր տերության մայրաքաղաք և թագը ստանա իրենից: Կորբուլոնը 64 թ. վերստին արշավում է Հայաստան:
Սակայն պատերազմը վերսկսելու փոխարեն պարթևական թագավորին խոր հուրդ է տալիս ընդունել Ներոնի առա ջարկը: Վաղարշ I-ը և Տրդատը համա- ձայնում են պայմանով, որ խաղաղության պայմանագիրը կնքվի Հռանդեայում: Այդպես էլ արվում է:
Հռանդեայի պայմանագրի համաձայն՝ 65 թ. Տրդատը մեծ շքախմբով մեկնում է Հռոմ: Ուղևորության ծախսերը հոգում էր կայսերական գանձարանը: Հասնելով Նեապոլիս (Նեապոլ) քաղաքը և ներկայանալով Ներոնին` Տրդատը հրաժարվում է իր վրայից հանել սուրը։ Դա կայսերական պալատում ընդունված արարողակարգի խախտում էր, սակայն Տրդատն իրեն պա հում է որպես հաղթանակած կողմ:
Տրդատն ու Ներոնը այդտեղից միասին ժամանում են Հռոմ։ Կայսրության մայրաքաղաքում մեծ հանդիսավորությամբ Տրդատը թագադրվում է: Ներոնը Տրդա տին ճանաչում է Հայաստանի թագավոր և նրան մեծ գումար ու արհեստավորներ տրամադրում՝ Կորբուլոնի կողմից ավեր ված Արտաշատը վերականգնելու համար: