Posted in Բնագիտություն 6

Բույսի գեներատիվ օրգանները

Ծաղիկը շատ բույսերի ամենավառ և տեսանելի մասն է: Ծաղիկները կարող են լինել մանր կամ խոշոր, վառ գունավորված կամ կանաչ, հոտավետ կամ անհոտ, մենահատ կամ հավաքված ծաղկաբույլերում:
Ծաղիկների հիմնական գործառույթը օրգանիզմի բազմացման համար պտուղներ և սերմեր առաջացնելն է:
Ծաղիկը ցողունին միանում է ծաղկակոթի միջոցով: Ծաղկակոթի վերին լայնացած մասի վրա տեղակայված են բաժակաթերթիկները, պսակաթերթիկները, վարսանդը, առէջները:
Վարսանդը բույսի իգական սեռական օրգանն է, առէջը՝ արական սեռական օրգանը: Այն ծաղիկները, որոնք ունեն և՛ վարսանդ, և՛ առէջներ, կոչվում են երկսեռ ծաղիկներ:
Պտուղների ամենակարևոր գործառույթը սերմերի պահպանումն ու տարածումն է: Պտուղները լինում են հյութալի և չոր:

Հարցեր՝
1. Ինչի՞ց է առաջանում սերմը:
Սերմերը առաջանում են բույսի ծաղկից: Սերմերով բույսը տարածվում է բնության մեջ և բազմանում: 
2. Ի՞նչ մասերից է կազմված սերմը:
Արտաքինից սերմը ծածկված է հաստ սերմնամաշկով։ Այն պաշտպանում է սերմի պարունակությունը չորացումից, հիվանդաբեր մանրէների ներթափանցումից և մեխանիկական վնասվածքներից։ Սերմնամաշկի տակ գտնվում է սաղմը ապագա փոքրիկ բույսը, և պաշարային սննդանյութերը։
3. Ինչի՞ց է առաջանում պտուղը:
Պտուղները առաջանում են բույսի ծաղկից: Պտուղը սեռական բազմացման հետևանքով առաջացող օրգան է, որը պարունակում է սերմեր: 
4. Ինչու՞ են վարսանդը և առէջները համարվում բույսի գլխավոր մասեր
Վարսանդը և առէջները համարվում բույսի գլխավոր մասեր , որովհետև վարսանդը բույսի իգական սեռական օրգանն է, իսկ առէջը արական սեռական օրգան: 

Posted in Մաթեմատիկա 6

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

1) Մի երևակայական երկրում գիտեն գրել միայն 2 և 8 թվանշանները։ Քանի՞ միանիշ, երկնիշ և եռանիշ բնական թվեր կարող են գրվել այդ երկրում։
1) 2, 8
1) 28, 82,22,88
1) 222,882,228,888

2) Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք թվաբանական գործողությունների նշաններից մեկը ( + , – , ⋅ , ։ ), որպեսզի ստացվի հավասարություն.

ա) 5 + 2 = 49 : 7,          գ) 6 + 7 = 24 — 11,           ե) 18 — 10 = 2 x 4,

բ) 30 — 25 = 20 : 4,      դ) 7 x 5 = 80 — 45,            զ) 55 — 11 = 44 + 0։

3) Թեյամանի և երեք բաժակների տարողությունը 1300 գ է։ Թեյամանի տարողությունը 500 գ-ով ավելի է, քան բաժակինը։ Ինչքա՞ն են թեյամանի և բաժակի տարողությունները։
Լուծում
3)բաժակը` 200 գրամ
Թեյամանը` 700 գրամ

4) Հետևյալ թվերից յուրաքանչյուրը մեծացրե՛ք 10 անգամ.

ա) 70,2, բ) 832,04, գ) 200, դ) 0,08։



Posted in Բնագիտություն 6

Ծաղկավոր բույսերի օրգանները

Օրգանը մարմնի մաս է, որն ունի որոշակի կառուցվածք, ձև և տեղ օրգանիզմում: Արմատը և ընձյուղը (ցողունն՝ իր վրա դասավորված տերևներով և բողբոջներով ) բույսի վեգետատիվ օրգաններն են: Դրանք ապահովում են բույսի սննդառությունը, շնչառությունը, աճն ու զարգացումը, ինչպես նաև վեգետատիվ բազմացումը:
Ծաղիկը, պտուղը և սերմը բույսի գեներատիվ (սեռական ) բազմացման օրգաններն են:
Արմատ: Արմատներով բույսն ամրանում է հողին: Արմատի բազմաթիվ ճյուղավորումները ձևավորում են արմատային համակարգը: Այն կազմված է գլխավոր, հավելյալ և կողքային արմատներից: Գլխավոր արմատը զարգանում է սերմի սաղմնային արմատիկից, իսկ հավելյալ արմատները՝ ցողունի ստորին մասից, երբեմն նաև տերևներից: Գլխավոր և հավելյալ արմատներից առաջանում են կողքային արմատներ:

Արմատային համակարգը լինում է առանցքային՝ լավ զարգացած գլխավոր արմատով:
Արմատային համակարգը ոչ միայն բույսն ամրացնում է հողին կլանում է ջուր և նրա մեջ լուծված հանքային աղեր:
Լրացուցիչ՝ Ծաղկավոր բույսերի օրգանները
Ծաղկի կառուցվածքըԳրականության հղումը

Հարցեր՝
1. Ուսումնական նյութ պատրաստիր ծաղկի կառուցվածքի մասին:

Ծաղկի կառուցվածք

nkar

Արտաքինից ծաղիկը պատված է բաժակաթերթերով, որոնք կանաչ գունավորում ունեն և կազմում են ծաղկի բաժակը։ Բաժակաթերթիկները պաշտպանական ֆունկցիա են կատարում հատկապես մինչև ծաղկելը, հաճախ էլ մասնակցում են ֆոտոսինթեզին։
Վարսանդի և առէջների շուրջ գտնվում են պսակաթերթերը, որոնք կազմում են ծաղկի պսակը։ Դրանք ունեն վառ գունավորում, իսկ իրենց հիմքում քաղցրահամ հյութ՝ նեկտար, որով գրավում են փոշոտող միջատներին։ Տարբեր բույսերի բաժակաթերթերը և պսակաթերթերը քանակով տարբեր են. կարող են լինել առանձին-առանձին (բաժակաթերթ) կամ միաձուլված (ձուլաթերթ)։ Բաժակն ու պսակը կազմում են ծաղկապատյանը, որն ունի պաշտպանական և միջատներին գրավելու նշանակություն։ Եթե ծաղկապատյանը կազմված է բաժակից և պսակից, կոչվում է կրկնակի (խնձորենի, տանձենի, ծիրանենի)։
Որոշ ծաղիկներ չունեն բաժակ (թրաշուշան, վարդակակաչ, հիրիկ), որոշ ծաղիկներ՝ պսակ (ճակնդեղ)։ Այդպիսի ծաղիկները կոչվում են պարզ։ Ուռենու, հացենու ծաղիկները ծաղկապատյան չունեն։ Այդպիսի ծաղիկները կոչվում են մերկ։
Ծաղկավոր բույսերի մեծ մասի ծաղիկներն ունեն հատուկ արտազատող օրգաններ՝ նեկտարանոցներ, որտեղ նեկտար է արտադրվում։ էվոլյուցիայի ընթացքում ծաղկակիրներն աստիճանաբար կարճացել են, և ծաղկի մասերն ավելի են մոտեցել բույսին, դրանց զսպանակաձև դասավորությունը տեղի է տվել օղակաձևին։

2.Որո՞նք են բույսի վեգետատիվ և գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթ են կատարում:

Արմատը և ընձյուղը բույսի վեգետատիվ օրգաններն են: Դրանք ապահովում են բույսի սննդառությունը, շնչառությունը, աճն ու զարգացումը, ինչպես նաև վեգետատիվ բազմացումը: Ծաղիկը, պտուղը և սերմը բույսի գեներատիվ բազմացման օրգաններն են:


3.Որո՞նք են արմատի գործառույթները:

Արմատ: Արմատներով բույսն ամրանում է հողին: Արմատի բազմաթիվ ճյուղավորումները ձևավորում են արմատային համակարգը: Այն կազված է գլխավոր, հավելյալ և կողքային արմատներից:

Posted in Մայրենի 6

Կետադրության օր

  • Կկետադրես տեքստը:
  • Կգտնես տեքստի բարդ բառերը:
    արևելահայ, սրտագին,
  • Կգտնես մգեցված բառերի հոմանիշները:
    նշանավոր-ականավոր
    Ծննդավայրը-ծննդաքաղաք
    սակավախոս-քչախոս
    մենությունն-առանձնություն
     տարվելը-պարտվել
    անուրջներով-երազ
    զգալի-մեծ մասը
     ամրապնդեց-ուժեղացավ
    սկզբունքը-Ներքին համոզմունքների՝ տեսակետների ամբողջությունը
    ընկալվել-հասկացվել
    բախտավոր-բարեբախտ
    պատահականության-անսպասելի
    տաղանդի-ընդունակություն
    Պառնասում-Բանաստեղծություն
    ընդունելություն-Հյուրընկալություն
    միջոցում-ժամանակահատված
    բազմություն-ժողովուրդ
    անվանի-ականավոր
    ամենուրեք-Ամեն տեղ
    սոնետներն— եռատող
    էլեգիաները-ողբերգ
    նյութն-թեմա
    սրտագին-լիասիրտ
  • Կվերնագրես տեքստը:
    Վահան Տերյանի մասին։

Վահան Տերյանը (իրական անունը Վահան Տեր-Գրիգորյան) նշանավոր հայ բանաստեղծ է: Ծնվել է Գանձայում, 1885 թվականի հունվարի 28-ին: Ծննդավայրը սիրելի ու հարազատ էր Տերյանին, և 1914 թվականին Նվարդ Թումանյանին ուղղված նամակում նա գրում է.<< Ահա մեր սարերն էլ այսօր մշուշով են պատել իրենց բարձր գլուխները, որովհետև իմ սիրտը տխուր է։ Այո՛, ես այդպես եմ կարծում… Սեղանս զարդարված է այդ կապույտ ու կանաչ սարերի վայրի քնքուշ ծաղիկներով և մեր պայծառ դաշտերի ծաղիկներով… Ահա մեր սարերը` լայն ու բաց, տեսնո՞ւմ ես որքան ծաղիկ կա այստեղ, ահա այդպես լայն ու բաց է և իմ սիրտը, և այնտեղ ավելի շատ ծաղիկներ կան քեզ համար, քան այս սարերում՝ բարձր և դաշտերում՝ լայն, որովհետև ես այս սարերի զավակն եմ և այս դաշտերի մանուկը>>:

Եղբայրը` Ղազարը, պատմելով Վահան Տերյանի մանկության մասին, գրել է,- Վահանը եղբայրներիցս ամենափոքրն էր, դրա համար էլ տան ամենասիրելին ու երես տվածը։ Սակայն, չնայելով դրան, նա շատ սուսիկ տղա էր ու չէր օգտվում իր արտոնյալ դրությունից։ Կազմվածքով լիքը, թմբլիկ ու կարմրաթուշ բնավորությամբ, մեղմ ու սակավախոս, մանկուց սիրում էր նա մենությունն ու իր «անուրջներով» տարվելը:

Տերյանն իր բանաստեղծությունների զգալի մասը հավաքել է առանձին շարքերի մեջ: Նա արևելահայ բանաստեղծների մեջ առաջինն էր, որ ամրապնդեց շարքերով գրելու սկզբունքը: Հետաքրքիր է, որ շարքի մեջ մտնող յուրաքանչյուր բանաստեղծություն և՛ ներքին կապ ունի շարքի ընդհանուր տրամադրությունների հետ, և՛ նրանից դուրս կարող է ընկալվել որպես առանձին գործ:

Ստեփան Զորյանը գրում է․ << Վահան Տերյանը այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, և դա ոչ թե պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի։ Նրա առաջին իսկ գիրքը ութսուն էջանոց փոքրադիր <<Մթնշաղի անուրջները>> հռչակեց նրան որպես բանաստեղծ և տաղանդի տեղ ապահովեց հայկական Պառնասում>>։

Մթնշաղի անուրջները ավելի ջերմ ընդունելություն գտավ երիտասարդության կողմից, մի կարճ միջոցում Տերյանն ունեցավ հետևորդների մի ամբողջ բազմություն։ Իսկ երկրպագուների թիվ չկար։ Պահ մի մոռացվեցին մեր անվանի բանաստեղծները։ Ամենուրեք՝ երեկույթներում, ընտանիքներում, ընկերական շրջաններում արտասանում էին Տերյանի սոնետներն ու էլեգիաները։ Սկսվել էր պարզապես Տերյանական շրջան, Տերյանի էպոխա։ Օդը լիքն էր Տերյանով, երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ <<Մթնշաղի անուրջները>>:

Posted in Մայրենի 6

Լրացուցիչ կրթություն (տանը)

1.Տրված բառերից առանձնացրու 4 բարդ բառ՝ թեյատուփ, գորգածածկ, սևքարեցի, միանգամյա, կերակուր, կոճղասունկ, սևծովյան, քառասուն, տասնօրյակ:

թեյատուփ գորգածածկ, սևքարեցի, կոճղասունկ։

2. Ո՞ր դարձվածքի դիմաց գրվածը նրա իմաստի ճիշտ բացատրությունը չէ։

գլուխ խոնարհել- հնազանդվել, ենթարկվել

բախտ վիճակվել-հաջողություն ունենալ, լավ բանի հանդիպել

դպրոց անցնել- կենսափորձ՝ հմտություն ձեռք բերել

տեղի տալ- առիթ տալ, պատրվակ հանդիսանալ

3.Փակագծերում տրված տարբերակներից ընտրիր ճիշտը՝:
1.Այդպես արեց այն (հույսով), որ հաջողության կհասնի։
2. Նա ունի (առաջվանից, ) ավելի լավ տեսք։
3. Մի շուն գտանք, որ փախել էր իր դաժան (տիրոջից)։

Posted in Պատմություն 6

Տանը

Կատարել առաջադրանքները՝

. Ներկայացրե՛ք Կրասոսի արշավանքը Արևելք և Արտավազդ 2-րդի դիրքորոշումը։

2. Ի՞նչ ընթացք ունեցավ Անտոնիոսի արշավանքը։

3. Հին հույն պատմիչ Պլուտարքոսը և Դիոն Կասիոսը ի՞նչ վկայություններ ունեն Արտավազդ 2-րդ մասին։

4. Ինչո՞վ է նշանավորվել Արտաշես 2-րդի կառավարումը։

5. Ովքեր էին վերջին Արտաշեսյան գահակալները։

Նրանք Արտաշեսյան 3 վերջին գահակալներն են։
Posted in Մայրենի 6

Լրացուցիչ կրթություն (տանը)

Կփորձես գտնել ու հավաքել դարձվածքներ ու ասացվածքներ տարվա եղանակներով։ Օրինակ` կյանքի աշուն։ Ճտերն աշնանն են հաշվում։

Ամառվա անձրևին, ձմեռվա արեգակին մի հավատա:

Աշնան գինին, գարնան` ջուրը:

Գարնան ծիծեռնակը

Գարնան անձրև

գլխին ձյուն գա

Posted in English 6

Homework

Band auditions

Match the words with the definitions.

a group of people who play music. a band

an object like a piano, guitar, or drum that you use to play music. instrument

a time when a band asks new people to sing or play a song to decide if they can be in the band. audition

Band auditions

Are the sentences true or false?

1. The boy wants to be in the band. True

2. He doesn’t like singing. False

3. He can’t remember the song on the guitar. True

4. The boy is good at the drums. False

5. The girl says she will call him the next day. False

Fill the gaps with the correct phrase from the box.

Boy: Ah, band auditions. Great! I’d love to be in a band! … Hi. Is this the 

  • band audition

 ?

Girl: Hello. Yes. So, you’d like to be in our band?
Boy: Yes, 

  • I love music

 .

Girl: Well, we need a singer, a guitarist and a drummer.
Boy: Oh, 

  • I love singing

 !

Girl: OK, so you can sing. Let’s sing the beginning of this song … Right, OK, mmm, maybe not. Can you play an instrument?
Boy: Er, well, 

  • I can play the guitar

 a little.

Girl: OK, let’s hear you. What can you play? … That’s it?
Boy: Er, yeah. 

  • I can’t remember

 any more.

Girl: Erm, can you play the drums?
Boy: Yeah, sure.
Girl: OK! OK! STOP! That’s enough. Erm, what about the maracas? Can you play the maracas?
Boy: 

  • Yes, I can.

Girl: Great, great! Hmm … thanks for coming. I’ll call you next week.